Կարծիք

21.07.2019 20:17


Մենք պատրա՞ստ ենք խաղաղությանն և բաց սահմաններին

Մենք պատրա՞ստ ենք խաղաղությանն և բաց սահմաններին

#ԱսեքԵսԷլԻմանամ

Արդյոք մենք՝ հայերս, պատրա՞ստ ենք խաղաղությանն և բաց սահմաններին՝ թշնամի/հարևանների հետ։ Մի կողմ դնենք քաղաքական և տնտեսական գնահատականները։

Արդյոք մենք պատրա՞ստ ենք չվաճառել մեր տները, հողակտորները և բիզնեսները՝ նույնիսկ շատ բարձր արժեքներով։ Բաց սահման ասածը միայն սահմանով չի ավարտվելու։ Դա նաև բավականին լուրջ «նախկին թշնամիների» ներհոսք է բերելու Հայաստան։

Արդյոք մեր ժողովուրդը հոգեպես պատրա՞ստ է դիմակայել փողային փորձությանը։ Բոլոր պատերազմները չեն, որոնք հանգուցալուծվում են մարտի դաշտում։ Կան շատ պատերազմներ, որոնց հանգուցալուծումը լինում է հենց փողի միջոցով։ Այսինք հակամարտող կողմերից մեկը ուղղակի գնում է հակառակորդի տնտեսությունը՝ այդպիսով տիրանալով հակարակորդին ներսից։

Այժմ նորից, արդյոք մենք որպես Ազգ պատրա՞ստ ենք դիմակայել այդ փորձությանը, արդյոք մեզ պե՞տք են բաց սահմաններ։

Իմ կարծիքով ոչ, մենք դրան պատրաստ չենք։ Պատրաստ լինելու համար պետք է դաստիարակել սերունդներ, որոնց համար հայրենիքից թանկ բան չկա, սերունդներ, որոնց համար թշնամին՝ թշնամի է, սերունդներ, որոնց համար թշնամու փողը կեղտ է, և ի վերջո սերունդներ, որոնք պատրաստ են ծառայել հայրենիքին, այլ ոչ թե մտածեն, թե ինչպես այն ծառայեցնել իրենց։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը