Կարծիք

21.07.2019 12:33


Փաշինյանի հերթական ստոր ու նենգ սուտը

Փաշինյանի հերթական ստոր ու նենգ սուտը

Փաշինյանի հերթական ստոր ու նենգ սուտը, թե բա՝ Հայաստանում հնարավոր է հաջողության հասնել սովորելով ու աշխատելով:

Բոլորը շատ լավ գիտեն, որ հնարավոր չի արդար քրտինքով փող աշխատել մի երկրում որտեղ Սաշիկ Սարգսյանը բոլոր բիզնեսներում 50% փայ է, որտեղ մենաշնորհները խեղդում են մրցակիցներին, որտեղ օլիգարխիան և իրենց ընտանիքի անդամները անպատիժ են մնում իսկ իշխանավորները երբեք պատասխանատվություն չեն կրում իրենց արարքների ու ասածների համար:

Էդ ի՞նչն է էս մի տարվա մեջ փոխվել, որ կչեղարկեր այս ամենը: Ավելին՝ հենց Նիկոլն ու իր շրջապատն են ապացուցում, որ այս երկրում հաջողության հասնելու համար պիտի լինես տհաս, տգետ, խաբեբա, անպատասխանատու, ծույլ ու ապիկար... բայց հավատարիմ... նուու... հավատարիմոտ... մինչև մյուսը չգա:

#դեբիլների_ապստամբություն

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը