Կարծիք

21.07.2019 12:26


Պահանջվում են գործ տվողներ

Պահանջվում են գործ տվողներ

«Հեղափոխությունից» առաջ էլ, հետո էլ իշխանություններին վճարովի ծառայություններ մատուցող սուտ ընդդիմադիր թերթերից մեկը, որի բանակից փախած խմբագրապետ-սուտ ընդդիմադիր հայտնի պատգամավորը դատի է տվել 7or.am կայքին` իրերն իրենց անուններով կոչելու համար, երեկ միանգամից երկու «բարի լուր» հայտնեց աչքը ճամփին` քաղաքական հաշվեհարդարների սպասող իր ընթերցողին։

Առաջինը այն է, որ «Նոր Հայաստանի դատախազությունը» երկարատեւ եւ քրտնաջան որոնողական աշխատանքներից հետո կեղտ է բռնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա` պատրաստվում է քրեական գործ հարուցել նրա նկատմամբ «մի քանի նոտարական գրասենյակ սեփականաշնորհելու» հատկանիշներով։ Որպես պատիժ` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու «արդյունքում» քրեական հետապնդման թիրախ դարձած դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը մասամբ վարույթ ընդունելու եւ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցով ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին անհարկի «անհանգստացնելու» համար։

Երկրորդ ուրախալի նորությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի աները`«Սպուտնիկ» տուրիստական գործակալության սեփականատերը, եւս չի վրիպել «թավշյա ռեպրեսիաների ապարատի» տեսադաշտից. մեր գործընկերները գոհունակությամբ արձանագրում են, որ նրա նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել։ Ասում են` «գործակալությունում հայտնաբերված առանձնապես խոշոր չափի չարաշահումների հիմքով»:

Պահանջվում են գործ տվողներ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գործի հետ թեկուզ հեռավոր առնչություն ունեցող անձանց վրա գործ կարելու համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը