Կարծիք

21.07.2019 11:44


Մանիպուլյացիան էլ պետք է համ ու հոտ ունենա

Մանիպուլյացիան էլ պետք է համ ու հոտ ունենա

«Իմ Քայլը» դաշինքը հարցում է կազմակերպել քաղաքային երթուղիների ուղեվարձերի բարձրացման կապակցությամբ, որտեղ խոսք է գնում բացառապե 150 կամ 200 դրամ դարձնելու մասին: Այսինքն, ներկայիս սակագինը`100 դրամը, կամայաբար բացառել են և հանրության դատին հանձնել ընտրության այնպիսի տարբերակ, որտեղ ցանկացած պարագայում ենթադրվում է ուղեվարձի բարձրացում: Մանիպուլյացիան էլ պետք է համ ու հոտ ունենա, չէ՞ որ հասարակության հիշողություններում դեռ վառ են այն կենդանի «փոխադրամիջոցները», ովքեր պատրաստ էին երեք տարի առաջ մարդկանց իրեց մեջքին դրած տեղափոխել տեղից-տեղ, միայն թե քաղաքացիական անհնազանդություն հանդես բերեն ուղեվարձերի թանկացման դեմ:

Ի դեպ, ինքս դեռ այն ժամանակ կարծում էի, որ ուղեվարձը 150 դրամ դարձնելն օրինաչափ կլինի, եթե ուղևորափոխադրումների որակն էապես բարելավի: Ընդդիմանում էին նորից նրանք, ովքեր այսօր տաքուկ տեղավորվել են իշխող քաղաքական ուժի ներսում կամ ջանադրաբար օժանդակել են նրա «հաղթարշավին»...

67209836_2098429353791555_5615925792585285632_n 67190605_2098429027124921_4182008646797885440_n

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը