Հենց Նիկոլն է օրինակ՝ ինչպես չաշխատելով բարեկեցության հասնել
Նիկոլը որ ասում է, թե բարեկեցության միակ ճանապարհը սովորելն ու աշխատելն է․․․ Շատ ճիշտ է ասում, բայց․
• Հենց ինքն է օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է չաշխատելով՝ միայն մուտիլովկեքով ու քարոզչությամբ, բարեկեցության հասնել։
• Թրաշամանուկների իր թիմն է է՛լ ավելի վառ օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է ընդհանրապես մատը մատին չխփելով շատ լավ ապրել (հատուկենտ բացառություններով)։
• Սովորելու մասով էլ նույնը։
Ու հենց ինքն է եղել այն գործիչներից մեկը, որը տարիներով մարդկանց համոզել է, որ իրենց բոլոր պրոբլեմների մեղավորը Սերժ ու Սաշիկ Սարգսյաններն են, Ռոբերտ Քոչարյանն է, օլիգարխները։ Ինքն է համոզել, որ ճիշտը ոչ թե աշխատելն է, այլ ցույց ու գործադուլ անելը, բոյկոտելը, իշխանությանը չենթարկվելը։
Այնպես որ աշխատելու անհրաժեշտության մասին իր խոսքերը կոպեկի արժեք չունեն։
Հարցն այլ է․ Հայաստանում կգտնվի՞ արդյոք այնպիսի ընդդիմություն, որ Նիկոլից հետո իշխանության կգա ոչ թե է՛լ ավելի բեթար ամբոխահաճությամբ, է՛լ ավելի մեծ ստերով, այլ աշխատելու և սովորելու պատիվը բարձրացնելով։
Տարիներով «երկիրը երկիր չի» ուղերձով թունավորված հասարակության մեջ սա շատ դժվար է լինելու։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից