Կարծիք

21.07.2019 10:48


Շատ հեշտ է կտրվել իրականությունից

Շատ հեշտ է կտրվել իրականությունից

Ամենահիմար բանը, որ կարող են անել իշխանական ու մերձիշխանական շրջանակները՝ ցանկացած բողոքի մեջ դավադիր ուժերի կազմակերպած ակցիա փնտրելն է, քանզի

ա) կոնկրետ Իջևանի դեպքում խնդիրը էրեկ չի ստեղծվել, ու կար ժամանակ դրա լուծման շուրջ մտածելու, լուծում չտալու դեպքում էական չի իրականում՝ ուղղորդվում են խնդիր ունեցող մարդկանց, թե չէ, իրենց մեղադրելով ծախվածության մեջ՝ հարցը-տը չի լուծվելու

բ) մարդիկ, որոնք իսկապես բողոք ունեն, երբ պատասխանի փոխարեն ստանում են վիրավորանք ու անհիմն մեղադրանք, ավելի են կատաղում։ Որովհետև իրենք-տո գիտեն, որ իրենց խնդիրը կապ չունի ոչ մի քաղաքական ուժի հետ

գ) շատ հեշտ է կտրվել իրականությունից, էլեկտորատի մի հատվածի պիտակավորել ու ոչ միայն զրկվել աջակցությունից, այլ մղել ընդդիմադիր դաշտ սեփական ձեռքերով։

Էդ ոստիկանների, վոեննիների ու պոլիկլինիկաների աշխատողների պատմության պես է, հայտարարվում է աշխատավարձի բարձրացման մասին, բայց մարդիկ-տո գիտեն, որ դա իրենց եռամսյակային պրեմյաներն են զուտ վերաբաշխվել ամեն ամսվա աշխատավարձի վրա կամ ներքին տրամադրվող ռեզերվներից են բարձրանում՝ սարքավորումների կամ տեխսպասարկման խնայողությունների հաշվին, ըստեղ զուգարանի թուղթ չի առնվի, էնտեղ ռեմոնտ չի արվի, երրորդ տեղը նոր ուզիի ապառատ չի գնվի։ Դա անձնական զրույցներից ինֆոյ է, բայց բյուջեյում քանի որ ամրագրված չէր ավելացումը, տրամաբանական ինֆոյ է։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը