Կարծիք

20.07.2019 22:00


Վարչապե՛տ, ինչո՞ւ ես հիմա մունաթ գալիս

Վարչապե՛տ, ինչո՞ւ ես հիմա մունաթ գալիս

Այն, որ Փաշինյանն ասում է՝ գնացեք, աշխատեք, հասկանալի է, ուղղակի հասկանալի չէ` ինչո՞ւ է մունաթ գալիս:

Ասում են` ժողովուրդը կարճատև հիշողություն ունի, բայց ոչ այն աստիճան, որ մեկ տարի առաջվա լսած խոստումները մոռանա: Այն, որ Նիկոլի «հեղափոխական» խոստումները դեկլարատիվ բնույթ էին կրում և կոչված էին որոշակի «տրամադրություններ» առաջ բերել հուզառատ զանգվածի մոտ, գիտեինք մենք, բայց ոչ նրանք, ովքեր այսօր էլ վարչափետից սոցիալկան օժանդակություն են հայցում: Նրանք ազնիվ են եղել իրենց մոլորությունների մեջ, անկեղծ հավատացել են երջանիկ ու ապահով կյանքի վերաբերյալ վերացական խոստումներին, հարյուր հազարավոր աշխատատեղերի ստեղծման, «թալանի» բռնագանձման ու վերաբաշխման հավաստիացումներին:

Վարչապե՛տ, ինչո՞ւ ես հիմա մունաթ գալիս, ո՞վ է մեղավոր՝ նրանք, ովքեր անկե՞ղծ են եղել քեզ հավատալու հարցում, թե՞ դու, որ ջանադրաբար խաբել ես քեզ հավատացող հարյուր հազարավոր քաղաքացիներին:

Ժողովուրդը հավատացել է, որ ինքն այլևս տերն է իր երկրի, իսկ դուք` նրանց ծառաները....

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը