Ինչքան լավ կլիներ, եթե շաբաթօրյակի բեմադրության փոխարեն խոտհունձը նորմալ արվեր
Երբ Նիկոլն ու Հայկոն թիկնապահներով շրջապատված «շաբաթօրյակ» անունով խեղկատակությունն էին խաղում, իշխանական ամբողջ քարոզամեքենան կպած համոզում էր, որ դրանով շատ կարևոր ուղերձ են տալիս ժողովրդին, որ Երևանն այլևս չի լինի ինչպես նախկինում...
Հիմա, երբ պատուհանից հետևում եմ հերթական հրդեհից բարձրացրած ծխին (այո-այո, հենց հիմա, կարծես Հրազդանի ձորի ձախ փեշն է վառվում), լսում եմ հրշեջ մեքենաների ազդանշանները, մտածում եմ՝ ինչքան լավ կլիներ, եթե այդ շաբաթօրյակի բեմադրության փոխարեն ապրիլ-մայիսին խոտհունձը նորմալ արվեր, ինչպես արվում էր նախորդ տարիներին։
Երեկ ցերեկն էլ վառվում էր Մյասնիկյանի պողոտայի փեշերից մեկը, կրակը հասնում էր տներին, իսկ երեկոյան՝ Մոնումենտի անտառը։
Հ․Գ․ Կարևորը՝ չմոռանաք պարգևավճարները ժամանակին դուրս գրել, տանջվածնե՛րս։
Հ.Հ.Գ. [Թարմացում] Փաստորեն, ոչ թե ձախափնյակն էր, այլ էլի Ծիծեռնակաբերդի փեշն էր: Կիևյանի կամուրջից երևում է: