Ռուբեն Սաֆրաստյանը չի ընդունում, որ իր կանխատեսումներում սխալվել է
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այն մարդկանցից էր, ով «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի ժամանակաշրջանում դրական էր արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին։ Այսօր, սակայն, նա պնդում է, որ գործընթացը մտել էփակուղի։
Պարզապես մի քանի դրվագ հիշեցնենք նրա նախկին և ներկա հայտարարություններից։
2009թ. սեպտեմբեր 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռ. Սաֆրաստյանը հայտարարեց, թե այդ արձանագրությունները մեր դիվանագիտության առաջընթացն են,և դրանք, ինչպես նաև ճանապարհային քարտեզը, հայության համար դրական կարևոր նշանակություն ունեն։
-Մենք ունենք փաստաթուղթ, որտեղ չկա «ցեղասպանություն» բառը, «պատմաբանների հանձնաժողով» բառը, Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։ Սա դիվանագիտություն է. եթե բառը չկա, ուրեմն երևույթն էլ չկա,-ասաց նա։
Ընդամենը մեկ տարի հետո՝ 2010թ. մարտ 29-ին, սակայն, Ռ. Սաֆրաստյանը հայտարարեց, թե Թուրքիան փորձեց Էրդողանի հայտարարություններով Ղարաբաղի հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Մեկ այլ համեմատություն ևս. 2010թ. փետրվարի 8-ին հրավիրված ասուլիսում նա հայտարարեց, որ գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել, և ինքը սպասում է, որ մոտակա 2 ամսվա ընթացքում մենք ականատես կլինենք Թուրքիայի կողմից որոշակի քայլերի, որոնք բխում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանությունից.
-Ավելի կոնկրետ, կարծում եմ, որ մոտակա ամիսներին հավանականություն կա, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի քննարկել արձանագրությունները,-նշեց թուրքագետը։ (Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մինչև օրս չի քննարկել արձանագրությունները–Ա. Մ.)։
Փոխարենը ընդամենը մոտ 1 ամիս հետո՝ 2010թ. մարտ 29-ին, նա պնդեց, որ թուրքական դիվանագիտությանը հաջողվեց, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, այս գործընթացը եթե ոչ վերջնականապես վիժեցնել, ապա հասցնել փակուղի։
Այսօր ևս «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում կայացած Սարգսյան-Էրդողան հանդիպումից հետո անգամ շարունակում է մնալ նույն կարծիքին, որ արձանագրությունների վավերացման գործընթացը փակուղում է կամ սառած է։
Ռ. Սաֆրաստյանը հավելեց նաև, որ թուրքական կողմը, ցավոք, փորձում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով։
Հետևաբար Ռ. Սաֆրաստյանին այսօր հարցրեցինք՝ ընդունո՞ւմ է, որ սխալվել է իր նախկին կանխատեսումներում։
-Բացարձա՛կ։ Չե՛մ ընդունում,- պատասխանեց նա։
Որպես բացատրություն նա ներկայացրեց այն, որ արձանագրություններում ոչ մի նախապայման չկար, և Թուրքիան ստորագրել էր դրանք՝ ըստ էության հրաժարվելով նախապայմանների իր քաղաքականությունից.
-Արձանագարությունները ստորագրելուց հետո Թուրքիայի վարչապետը սկսեց հայտնի իր հայտարարություններն անել, որոնք չէին բխում այդ փաստաթղթերի ո՛չ տառից, ո՛չ ոգուց։ Սա արդեն այլ պատմություն է։ Ես, դրական գնահատական տալով այդ փաստաթղթերին (իհարկե, հաշվի առնելով, որ փաստաթղթերը լիովին չեն համապատասխանում մեր բոլորիս ցանկություններին, բայց սա դիանագիտական գործընթաց է, և այստեղ պետք է քայլ առ քայլ գնալ առաջ), ես համարում էի և հիմա էլ շարունակում եմ համարել, որ այդ արձանագրությունները դրական ձեռքբերում են։ Եվ ես համոզված եմ, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը երկընտրանք չունի, ու վաղ թե ուշ գործընթացը փակուղուց կամ սառեցված վիճակից դուրս կգա։ Եվ երբ որ այդ գործընթացը սկսվի, մենք սեղանի վրա կունենանք այս փաստաթղթերը, այլ ոչ թե այն իրավիճակը, որը մինչև փաստաթղթերն էր, երբ Թուրքիան ճնշում էր մեզ։ Մենք կունենանք այն փաստաթղթերը, որտեղ կա Թուրքիայի ստորագրությունը, և որտեղ Թուրքիան հրաժարվում է իր այդ նախապայմաններից։ Այնպես որ, մեզ համար նոր փուլում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա թուրքագետը հայտարարեց, որ, ի տարբերություն շատ մարդկանց, ինքը չէր ասում, թե Թուրքիան կվավերացնի այդ արձանագրությունները.
-Ես կարծում էի, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընթացք կտա այդ փաստաթղթերին։ Որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ թուրքական դիվանագիտությունը միանգամից ոչ մի բան չի անի։ Թուրքիան ԱՄՆ-ի հետ մտել է շատ լուրջ առևտրի մեջ, որի մի մասն է կազմում նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը։ Ես կարծում էի, որ այդ առևտրի ընթացքում Թուրքիան, եթե ստանա որոշ զիջումներ ԱՄՆ-ի կողմից, հանձնաժողովի կողմից կարող է ընթացք տալ փաստաթղթերին՝ իր համար հնարավորություն պահելով հետագայում խորհրդարանում այդ փաստաթղթերը վավերագրելու համար նորից առևտուր անել։ Բայց ընթացք չի տալիս, ուրեմն սրանից պետք է ենթադրել, որ ԱՄՆ-ի հետ առևտուրը չի հասել այն մակարդակին, որ Թուրքիան արդեն երկրորդ քայլի մասին մտածի։ Դեռևս կանգնած է առաջին քայլի վրա, և ես չեմ բացառում, որ այդ փաստաթղթերի դրական ընթացքը հանձնաժողովի կողմից կարող է տեղի ունենալ հետագայում, եթե Թուրքիան ստանա այն, ինչ որ ինքը ցանկանում է ԱՄՆ-ից։ Սա առևտուր է, սա դիվանագիտություն է, դիվանագիտական պայքար է, և պետք է պատրաստ լինել, որ կարող են լինել տարբեր զարգացումներ, որոնք ընդհանուր շրջանակների մեջ են։
Իսկ այն, որ մինչև 2010թ. ապրիլի 24-ը Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման ուղղությամբ որևէ առաջընթաց կլինի, Ռ. Սաֆրաստյանը բացառեց։
Ռուբեն Սաֆրաստյանը չի ընդունում, որ իր կանխատեսումներում սխալվել է
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այն մարդկանցից էր, ով «ֆուտբոլային» դիվանագիտության մեկնարկի ժամանակաշրջանում դրական էր արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին։ Այսօր, սակայն, նա պնդում է, որ գործընթացը մտել է փակուղի։
Պարզապես մի քանի դրվագ հիշեցնենք նրա նախկին և ներկա հայտարարություններից։
2009թ. սեպտեմբեր 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռ. Սաֆրաստյանը հայտարարեց, թե այդ արձանագրությունները մեր դիվանագիտության առաջընթացն են, և դրանք, ինչպես նաև ճանապարհային քարտեզը, հայության համար դրական կարևոր նշանակություն ունեն։
-Մենք ունենք փաստաթուղթ, որտեղ չկա «ցեղասպանություն» բառը, «պատմաբանների հանձնաժողով» բառը, Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։ Սա դիվանագիտություն է. եթե բառը չկա, ուրեմն երևույթն էլ չկա,-ասաց նա։
Ընդամենը մեկ տարի հետո՝ 2010թ. մարտ 29-ին, սակայն, Ռ. Սաֆրաստյանը հայտարարեց, թե Թուրքիան փորձեց Էրդողանի հայտարարություններով Ղարաբաղի հարցում ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Մեկ այլ համեմատություն ևս. 2010թ. փետրվարի 8-ին հրավիրված ասուլիսում նա հայտարարեց, որ գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել, և ինքը սպասում է, որ մոտակա 2 ամսվա ընթացքում մենք ականատես կլինենք Թուրքիայի կողմից որոշակի քայլերի, որոնք բխում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանությունից.
-Ավելի կոնկրետ, կարծում եմ, որ մոտակա ամիսներին հավանականություն կա, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի քննարկել արձանագրությունները,-նշեց թուրքագետը։ (Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մինչև օրս չի քննարկել արձանագրությունները–Ա. Մ.)։
Փոխարենը ընդամենը մոտ 1 ամիս հետո՝ 2010թ. մարտ 29-ին, նա պնդեց, որ թուրքական դիվանագիտությանը հաջողվեց, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, այս գործընթացը եթե ոչ վերջնականապես վիժեցնել, ապա հասցնել փակուղի։
Այսօր ևս «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում կայացած Սարգսյան-Էրդողան հանդիպումից հետո անգամ շարունակում է մնալ նույն կարծիքին, որ արձանագրությունների վավերացման գործընթացը փակուղում է կամ սառած է։
Ռ. Սաֆրաստյանը հավելեց նաև, որ թուրքական կողմը, ցավոք, փորձում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով։
Հետևաբար Ռ. Սաֆրաստյանին այսօր հարցրեցինք՝ ընդունո՞ւմ է, որ սխալվել է իր նախկին կանխատեսումներում։
-Բացարձա՛կ։ Չե՛մ ընդունում,- պատասխանեց նա։
Որպես բացատրություն նա ներկայացրեց այն, որ արձանագրություններում ոչ մի նախապայման չկար, և Թուրքիան ստորագրել էր դրանք՝ ըստ էության հրաժարվելով նախապայմանների իր քաղաքականությունից.
-Արձանագարությունները ստորագրելուց հետո Թուրքիայի վարչապետը սկսեց հայտնի իր հայտարարություններն անել, որոնք չէին բխում այդ փաստաթղթերի ո՛չ տառից, ո՛չ ոգուց։ Սա արդեն այլ պատմություն է։ Ես, դրական գնահատական տալով այդ փաստաթղթերին (իհարկե, հաշվի առնելով, որ փաստաթղթերը լիովին չեն համապատասխանում մեր բոլորիս ցանկություններին, բայց սա դիանագիտական գործընթաց է, և այստեղ պետք է քայլ առ քայլ գնալ առաջ), ես համարում էի և հիմա էլ շարունակում եմ համարել, որ այդ արձանագրությունները դրական ձեռքբերում են։ Եվ ես համոզված եմ, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը երկընտրանք չունի, ու վաղ թե ուշ գործընթացը փակուղուց կամ սառեցված վիճակից դուրս կգա։ Եվ երբ որ այդ գործընթացը սկսվի, մենք սեղանի վրա կունենանք այս փաստաթղթերը, այլ ոչ թե այն իրավիճակը, որը մինչև փաստաթղթերն էր, երբ Թուրքիան ճնշում էր մեզ։ Մենք կունենանք այն փաստաթղթերը, որտեղ կա Թուրքիայի ստորագրությունը, և որտեղ Թուրքիան հրաժարվում է իր այդ նախապայմաններից։ Այնպես որ, մեզ համար նոր փուլում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա թուրքագետը հայտարարեց, որ, ի տարբերություն շատ մարդկանց, ինքը չէր ասում, թե Թուրքիան կվավերացնի այդ արձանագրությունները.
-Ես կարծում էի, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընթացք կտա այդ փաստաթղթերին։ Որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ թուրքական դիվանագիտությունը միանգամից ոչ մի բան չի անի։ Թուրքիան ԱՄՆ-ի հետ մտել է շատ լուրջ առևտրի մեջ, որի մի մասն է կազմում նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը։ Ես կարծում էի, որ այդ առևտրի ընթացքում Թուրքիան, եթե ստանա որոշ զիջումներ ԱՄՆ-ի կողմից, հանձնաժողովի կողմից կարող է ընթացք տալ փաստաթղթերին՝ իր համար հնարավորություն պահելով հետագայում խորհրդարանում այդ փաստաթղթերը վավերագրելու համար նորից առևտուր անել։ Բայց ընթացք չի տալիս, ուրեմն սրանից պետք է ենթադրել, որ ԱՄՆ-ի հետ առևտուրը չի հասել այն մակարդակին, որ Թուրքիան արդեն երկրորդ քայլի մասին մտածի։ Դեռևս կանգնած է առաջին քայլի վրա, և ես չեմ բացառում, որ այդ փաստաթղթերի դրական ընթացքը հանձնաժողովի կողմից կարող է տեղի ունենալ հետագայում, եթե Թուրքիան ստանա այն, ինչ որ ինքը ցանկանում է ԱՄՆ-ից։ Սա առևտուր է, սա դիվանագիտություն է, դիվանագիտական պայքար է, և պետք է պատրաստ լինել, որ կարող են լինել տարբեր զարգացումներ, որոնք ընդհանուր շրջանակների մեջ են։
Իսկ այն, որ մինչև 2010թ. ապրիլի 24-ը Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման ուղղությամբ որևէ առաջընթաց կլինի, Ռ. Սաֆրաստյանը բացառեց։
Արեգնազ Մանուկյան