Անտառահատման լեգենդների ոչ պակաս լեգենդար պաշտոնական թվերը
Անտառահատումների թեման մեր տնտեսական կյանքի ամենափակ թեմաներից է։ Առասպելներով ու լեգենդներով թաղված։ Երկար տարիներ։ Հայաստանի անտառների վերջին պետական հաշվառումը եղել է 1993թ։ Հետևաբար, պետական փաստաթղթերն արդեն չէին արտացոլում անտառների իրական վիճակը։ 2005թ. Գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել էր «Անտառային պետական մոնիթորինգի» ՊՈԱԿ։ Նպատակը մարդածին և բնական ներգործությունների հետևանքների ուսումնասիրությունն էր։ ՊՈԱԿ-ի առաջ դրված խնդիրներից էր «ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելումը, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովումը»։ Բայց բավական ուշ՝ 2017թ., պետությունը որոշեց արմատական փոփոխություններ կատարել ոլորտում։ Նույն՝ 2017թ. նոյեմբերին կառավարությունն ընդունեց «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը»։ Մինչ այդ մեր անտառները «պատկանում» էին երկու նախարարությունների՝ 75 տոկոսի «տերը» Գյուղնախարարությունն էր, 25 տոկոսինը՝ Բնապահպանության նախարարությունը։ Հայեցակարգում ամրագրվեց, որ ոլորտը մասնավոր կապիտալի համար հրապուրիչ չէ։
Կարելի է արձանագրել, որ ոլորտը մասնավոր ներդրողի համար իսկապես հրապուրիչ չէ նաև այն պատճառով, որ տեղեկատվություն համարյա չկա։ Պաշտոնական վիճակագրությունը, հարկավ, տվյալներ հավաքում է, բայց համարյա չի հրապարակում։ Այն, որ տվյալները հավաքագրվում են, կարելի էր համոզվել վերոհիշյալ հայեցակարգից։ Այնտեղ 2004թ. (ներառյալ) մինչև 2015թ. (ներառյալ) տվյալներ կան «Հատումներից և թափուկներից իրացված փայտանյութի ծավալների մասին»։ Ընդ որում, փայտանյութը մանրամասն տեսակավորված է՝ շինափայտ, վառելափայտ, տախտակ, ցախ և այլն։ Բարդ չէ ենթադրելը, որ հիմնական ծավալը վառելափայտինն է։ Օրինակ՝ 2015թ. իրացվել է մոտ 44 հազար «խտացրած խ/մ» փայտ։
Այն, որ փայտամթերումը անտառամերձ տարածքների բնակչության համար բիզնես է (կամ, եթե կուզեք՝ ապրուստի միջոց) հանրահայտ է։ Հանրահայտ է նաև այն փաստը, որ այդ «ապրուստի միջոց» ասվածը հասարակական մասշտաբներ ունի։ Դրա ապացույցը իջևանյան դեպքերն են։ Կարելի էր ենթադրել, որ տարիների ընթացքում փայտի իրացման ծավալները կրճատվել էին։ Որովհետև պաշտոնապես 2012թ. միայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վաճառել էր 438․8 մլն դրամի, 2013թ.՝ 360․1 մլն դրամի, 2014-ին՝ 385․1 մլն դրամի փայտ։
Հրապարակված վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015-ին իրացման ծավալը 378․4 մլն դրամ է։ Այնուհետև վիճակագրական պաշտոնական տվյալները անցած տարի տարօրինակ փաստ արձանագրեցին։ 2017թ. իրացված փայտանյութի ծավալը կազմել է մոտ 96,7 դրամ։ Եվ «հանկարծ» պաշտոնապես հայտարարվեց, որ փայտամթերման ծավալը 2018-ին աճել է 2․2 անգամ՝ կազմելով 212 մլն 742 հազար դրամ։ Հիմա, փաստորեն, հարկավոր է ոլորտի կարգավորման քայլեր կատարել։
Կարելի է ենթադրել, որ իշխանությունների նոր դեմքերը տեղյակ չեն 2017-ի «Հայեցակարգից»։ Այն բավական ընդարձակ փաստաթուղթ է, ուր նույնիսկ միջազգային փորձի վերլուծություն կա։ Այստեղ շարադրված է ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների փորձը։ Բայց մեր իշխանությունները որոշեցին կարճ ու կտրուկ հեղափոխական մեթոդներով կարգավորել ոլորտը, որը և՛ հասարակական, և՛ բնապահպանական մասշտաբների պատճառով «նուրբ» մոտեցում էր պահանջում։ Ի վերջո, խոսքը պաշտոնապես կես մլն դոլարից քիչ գնահատված շուկայի մասին է։ Եթե, իհարկե, հավատանք պաշտոնական վիճակագրությանը։ Եթե չհավատանք, կարող ենք ինքնուրույն հաշվարկել, որ ոլորտը տնտեսական ու մասնատվածության ծավալի պատճառով ավելի շուտ փոքր (մի քանիսի պարագայում հնարավոր է՝ միջին) բիզնեսի ոլորտ է։ Անցած տարվա տնտեսական փորձը ցույց է տալիս, որ մեր իշխանություններն առաջին հերթին այս մասշտաբի գործարարություն են փորձում հարկել։ Ի վերջո, տնտեսական բարեփոխումների քայլերի առաջնահերթությունն իրենք են որոշում։

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org