Կարծիք

19.07.2019 19:40


Հարց «Իմ քայլը» խմբակցության պատահականորեն ընտրված 5 պատգամավորներին

Հարց «Իմ քայլը» խմբակցության պատահականորեն ընտրված 5 պատգամավորներին

Կիսաերևակայական

Հարց «Իմ քայլը» խմբակցության պատահականորեն ընտրված 5 պատգամավորներին․

-Ի՞նչ տպավորություն ունեք ձեր կուսակցության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերից․ «…Էդ մարդիկ տերեր են փնտրում, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են, թե էկեք մեզ տիրություն արեք․․․»

Պատասխաններ․

-Ըըըը, դուք խեղաթյուրում եք վարչապետի խոսքը։ Ես ուշադիր լսել եմ և այդպիսի արտահայտություն չեմ լսել․․․ կներեք, շտապում եմ․․․

-Ախր, վարչապետն անդրադարձավ մեր քաղաքացիներին հուզող շատ կարևոր հարցերին, իսկ այդպիսի արտահայտություններ ես չեմ լսել․․․ հանձնաժողովի նիստի եմ գնում․․․

-Ուրեմն, ըըը, դուք վարչապետի խոսքերը կոնտեքստից կտրում եք, նա նկատի է ունեցել դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը․․․ ես կարևոր հանդիպում ունեմ․․․

-Դե, չեմ կարծում, որ վարչապետն այդպես ասաց, նրա ասածները վերաբերում էին նախկին կոռումպացված ռեժիմի կողմից կաշառվող դատավորներին․․․շտապում եմ․․․

-Դե գիտեք, վարչապետն ուզում էր ասել, որ վաղուց հասունացել է դատական համակարգի բարեփոխումների ժամանակը․․․ (հեռախոսը զանգում է)․․․ հա, գալիս եմ․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը