Կարծիք

19.07.2019 15:58


Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է՝ հարուստ պրակտիկայով (լուսանկար)

Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է՝ հարուստ պրակտիկայով (լուսանկար)

Նկատեցի, որ իշխող քաղաքական ուժի առանձին բարձրաստիճան ներկայացուցիչներ հրապարակավ տարակուսանք են հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից խորհրդատվական եզրակացություն ստանալու համար Վենետիկի հանձնաժողովին դիմելու առթիվ՝ իբր, ընթացակարգերն են ոչ հստակ, իբր, ինչպե՞ս է հնարավոր վարույթում գտնվող գործով դիմել Վենետիկին, և այլն։

Կարճ ուսումնասիրություն կատարեցի և պարզեցի, որ Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է՝ հարուստ պրակտիկայով։ Պարզ որոնմամբ գտա Վենետիկի հանձնաժողովի 30 խորհրդատվական եզրակացություն (amicus curiae opinion), որոնք վերաբերում են 8 պետությունների Բարձր դատարաններից (հիմնականում՝ Սահմանադրական դատարաններից) ստացված հարցումներին․ Վրաստան (6 գործ), Մոլդովա (7), Ալբանիա (6), Բոսնիա (6), Հյուսիսային Մակեդոնիա (2), Ուկրաինա (1), Ղազախստան (1), նույնիսկ Պերու (1 գործ)։

Բոլորն էլ վերաբերում են տվյալ պահին Դատարանի վարույթում քննվող գործերին, ու դժվար թե, օրինակ, Պերուի օրենսդրությունը նախատեսած լիներ Վենետիկին դիմելու հատուկ ընթացակարգ (բնականաբար՝ ոչ էլ Վրաստանի, Մոլդովայի և մյուսների)։

Իմ ցանկացած խոսքի դեկարտյան կասկածով վերաբերող անձնավորությունների համար տեղադրում եմ վկայակոչված Аmicus curiae-ների մի մասի շապիկները։

66940890_10219589035460637_8388335003288731648_n 67101247_10219589036020651_8763640300859031552_n 67278711_10219589037100678_2515921069525696512_n 67297635_10219589051781045_8549623338924769280_n 67368067_10219589036500663_3969931897684885504_n 67401647_10219589035380635_2725829521579180032_n 67406225_10219589035940649_8132944629982035968_n 67752895_10219589036580665_7029096231993344000_n

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը