Կարծիք

19.07.2019 17:38


Տրամաբանական է, որ Նիկոլը ցանկանում է գոնե մեկ իրավական «պարաշյուտ» ունենալ

Տրամաբանական է, որ Նիկոլը ցանկանում է գոնե մեկ իրավական «պարաշյուտ» ունենալ

Առավոտից մի հատ էլ նայեցի Փաշինյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին։

Ինքս ինձ նորից հարցրեցի․ ինչո՞ւ է Նիկոլն ուզում շտապ, ամեն գնով, բիրտ քայլերից չխորշելով՝ դատական համակարգը և առաջին հերթին Սահմանադրական դատարանն «ասպատակել»։

Ի վերջո, չեմ կարծում, որ չէր կարող դատական համակարգի հետ համաձայնության գալ ու զբաղվել տնտեսության հարցերով, բայց նա կպած բախում է հրահրում, գերադասում է բիրտ ուժով գործել, խոսում է սպառնալիքներով։

Իսկ կարո՞ղ է Նիկոլին պետք է ոչ թե «գործընկեր», այլ «վասսալ»՝ իրեն հավատարիմ մարդկանցից կազմված ՍԴ, որպեսզի երբ կորցնի իշխանությունը, ունենա գոնե մինիմալ երաշխիքներ, որ չի դատվի։

Մի քանի անգամ գրել եմ, որ իշխող կուսակցության ղեկավարության և անձամբ Նիկոլի վրա բազում քրեական հոդվածներ կան ու տրամաբանական է, որ հաջորդ ուժը, որը կվերցնի իշխանությունը, շանսը բաց չի թողնի Նիկոլի թիմի դեմ դա օգտագործելու (ինչպես, օրինակ՝ Վրաստանում եղավ Միշիկոյի հետ)։

Ըստ այդմ տրամաբանական է, որ Նիկոլը ցանկանում է գոնե մեկ իրավական «պարաշյուտ» ունենալ։ Իհարկե, չկա նաև երաշխիք, որ նույն Վահե Գրիգորյանը նման իրավիճակում Նիկոլին առանց աչք թարթելու չի ծախի, սեփական հանգիստ պաշտոնավարումն ապահովելու համար։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը