Կարծիք

19.07.2019 12:49


Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է

Ցանկացած մեկը, ով ձեզ փորձի համոզել, որ հայերի ու ադրբեջանցիների մեջ կարող է հասնել խաղաղության ու համերաշխության՝ խաղաղասիրական ծրագրերի միջոցով, կա՛մ ձեզ ստում է, կա՛մ դեբիլ է։

Ինչու է դա անհնար՝

1. Խաղաղասերները շրջանցում են բուն խնդրի քննարկումը, ցավոտ կողմերը, իսկ ցանկացած բժիշկ ձեզ կբացատրի, որ սիմպտոմները բուժելով հիվանդությունը չես հաղթահարում, եթե ճիշտ դիագնոզ չդնես ու պատճառը չվերացնես։

2. Խաղաղաղություն ուզում են բոլորը, բայց մենք ու ադրբեջանցիները լրիվ հակառակ ձևով ենք պատկերացնում էդ խաղաղության աութփութը։ Մենք՝ անկախ ու անվտանգ Արցախ, իրանք՝ Ադրբեջանի կազմում առանց հայերի Ղարաբաղ։

3. Ինչքան էլ դուք ուզեք երկխոսել, դրա համար ձեզ պետք է հակառակ կողմից զրուցակից։ Զրուցակից, որը ԱԱԾ-ի կողմից չի պատրաստվում, զրուցակից, որը պատրաստ է ընդունել պատմության ոչ ադրբեջանական տարբերակը, զրուցակից, որը ունի հանրության մեջ ազդեցություն, էդ ամենակարևոր բաղադրիչն է։

Լուծումը իրականում հետևյալն է՝ Ադրբեջանը ինչ-որ հրաշքով հրաժարվի իր ամբիցիաներից՝ գիտակցելով, որ 100 տարուց ավելի իրանց ինքնագիտակցությունը հայերի հետ հակադրման վրա կառուցելը սխալ էր ու պետք է սաղ զրոյից սկսել, քանդել ու նորից հավաքել հասարակություն։

Ու քանի որ դրա միտումներ մոտակա տասնամյակում չի սպասվում, իմ հոռետեսությունից մինչև հոգու խորք վիրավորվող պացիֆիստներին արխային ասում եմ՝ давай, дасвиданья, որովհետև ցանկացած իմ թեզ ես կարամ ապացուցեմ և՛ գիտական, և՛ պրակտիկ դաշտում, իսկ իրանք ոչ մի արժեքավոր աութփութ ինձ դեռ ցույց տված չկան։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը