Մեկնաբանություն

19.07.2019 12:10


Ճանապարհորդ Նիկոլը (տեսանյութ)

Ճանապարհորդ Նիկոլը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը 2018թ․ մայիսին վարչապետ դառնալուց հետո պատկառելի թվով արտերկրյա այցեր է կատարել։

Վարչապետության 14 ամիսների ընթացքում Փաշինյանը 29 անգամ դուրս է եկել Հայաստանից։ Միջին հաշվով` ամսական 2 այց:

Փաշինյանի ու նրան ուղեկցող պատվիրակության արտերկրյա վոյաժները պետական բյուջեի համար շոշափելի ծախսեր են, սակայն պետության համար անհասկանալի ու անտեսանելի են այն արդյունքները, որոնք ակնկալվում են այդ այցերից։ Փոխարենը՝ դրանք լուծում են Փաշինյանի ու նրա շրջապատի՝ աշխարհ տեսնելու խնդիրը։

Փաշինյանի ու նրա արքունիքի՝ Վիետնամ ու Սինգապուր վերջին թանկարժեք այցերի արդյունքները ևս տեսանելի չեն, բացի այն, որ սինգապուրյան խոլորձի տարատեսակ անվանվեց Փաշինյանի ու նրա տիկնոջ անունով։ Կամ Վիետնամում թմբուկ խփեցին։

2019թ մայիսին տնտեսական գերտերություն Չինաստան կատարած այցից հիշվում է միայն Փաշինյանի բադ ուտելը։

Հեղափոխական էյֆորիայի փուլում Փաշինյանի արտերկրյա այցերից հիշվում էին արտագաղթած հայրենակիցների հետ սելֆիները։ Մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները խոստանում էին վերադառնալ Հայաստան, բայց նրանց Հայաստանը մինչև հիմա սպասում է։ Սերժ Թանկյանն էլ, հակառակ խոստմանը, չի գալիս ու Հայաստանում չի ապրում կամ մի գործ չի հիմնում այստեղ, մինչդեռ հեղափոխության օրերին հրապարակում շոուների էր մասնակցում։

Փաշինյանի՝ ԵԱՏՄ շրջանակներում կատարված այցերից հիշվում են Դուշանբեում սեղանի անկյունում մեկուսանալը, Ալիևի հետ վերելակային դիվանագիտություն խաղալը, ինչպես նաև Նուր Սուլթանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման չեղարկումը։

Դե, իսկ սանկտպետերբուրգյան վերջին այցի ժամանակ նա հաջողացրեց ՌԴ նախագահի հետ մի ամբողջ 12–րոպեանոց արարողակարգային հանդիպման մասնակցել, որից հետո Փաշինյանը մնաց գազի գնի քննարկման թեմային կարոտ, քանզի Պուտինը լքել էր հանդիպման դահլիճը՝ նրան թողնելով ցածր ռանգի չինովնիկների հետ ու Միլլերի հեռախոսահամարին կարոտ վիճակում։

Որքա՞ն են շարունակվելու Փաշինյանի ու նրա շրջապատի՝ պետության հաշվին տուրիստական անպտուղ շրջագայությունները։ Հետո ի՞նչ, որ ինքնաթիռում բազում ազատ տեղեր կան։

7or.am

Հ.Գ.։ Ի դեպ, ուղղաթիռի շարժիչը դեռ չի՞ վնասվել։ Չէ՞ որ ժողվարչապետը վաղուց թռիչքներ չի կատարել դրանով։

Այս խորագրի վերջին նյութերը