Երբ ինքը փակում էր օդանավակայանի ճանապարհը, իրեն հանդուրժում էին․ հիմա ով ինչ հարցով ճանապարհ փակի, «գող ու ավազակ է»
Սեր և հանդուրժողականություն քարոզող վարչապետը չի հիշում, որ երբ ինքը փակում էր օդանավակայանի ճանապարհը, իրեն հանդուրժում էին:
Հիմա ով ինչ հարցով ճանապարհ փակի, «գող ու ավազակ է», իսկ իրանք՝ հերոս: Բա լավ, էդքան զորք ինչի՞ համար եք տարել Իջևան: Տարբերակ չկա՞ր հանդիպելու, խոսելու մարդկանց հետ, լսելու նրանց խնդիրը:
Ու էս ձևով ուզում եք երկիր կառավարե՞լ: Չի՛ ստացվելու։
Ի դեպ, տանկից խոսում է մի մարդ, ում տեսած միակ տանկը մոնումենտի տանկն է։
***
Նիկոլը երկրի խնդիրները լուծելու փոխարեն ստիպված է ճանապարհներ բացել:
Իջևանը խորքային գործընթաց է և այն, ինչ անում են Նիկոլի «գլխին», մի տարի առաջ Նիկոլն էր անում, իսկ մարդիկ ոգևորված ծափահարում էին:
«Դմփ, դմփ»-ի ժամանակը անցավ, «հպարտ» քաղաքացինե՛ր, եկել է «հու-ի» ժամանակը, այսուհետ ձեզ, այո՛, հենց ձեզ են փռելու ասֆալտին, ոչ թե օլիգարներին, այո՛, խեղճ և աղքատ մարդկանց, մնում է տեսնենք՝ քանի հոգի է մնացել, որ «հու» գոռա:
Ինչ էլ անում են ձեր, համար են անում, քանի որ դուք արդեն դրախտում եք ապրում, մի՛ մոռացեք դա և շնորհակալ եղեք:
***
Իջևանը այս պահին ցույց է տալիս նոր Հայաստանի իրական դեմքը
Նիկոլը 2018 թվականի իր փողոցներ փակելը բացատրում էր նրանով, որ այլ ելք չկա և մնացել է միայն այդ պայքարի ձևը: Հիմա նման ինտենսիվությամբ փողոց փակելը և յուրաքանչյուր հարցի պատճառով նման ակցիա անելը ի՞նչ է նշանակում:
ա) սպառված պետության կամ կառավարության լծակները
բ) բնակչությունը չգիտի՝ ում դիմի, ֆունկցիա ունեցող մարդ չկա
գ) լուծումներ չկան, և ժողովուրդը դա արդեն սկսել է գիտակցել
դ) օրենսդիր մարմնում Նիկոլի շվաքի շնորհիվ հաստատված տարբեր մարդիկ անկարող են ռեգիոնալ հարցեր լուծել, և ժողովուրդը իրենց անլուրջ է վերաբերվում
Մի խոսքով, ամեն փողոց փակելուց պակասում է Նիկոլի իշխանության հերթական բջիջը: Նման պրոգրեսիան բերելու է արագ գործընթացների, և իշանությունը անկարող է լինելու մարել «հրդեհները», բախումները և ցնցումները սպասված էին, քանի որ իշխանությունը չի կարողանում կուտակված խնդիրներին լուծում տալ:
***
Տավուշը փաստացի մարզպետ չունի
Մարզպետները կառավարության ներկայացուցիչն են մարզում և պատասխանատու են կառավարության քաղաքական և տնտեսական գծի համար:
Այս դեպքերը ապացուցեցին, որ մարզպետները չունեն ո՛չ ազդեցություն, ո՛չ հնարավորություն հանրային կյանքի կառավարման ոլորտում:
Եթե մարդիկ անտեսում են մարզպետին և իրենց խնդիրների լուծումը տեսնում են փողոցներ փակելով, ստացվում է իրոք, որ նման մարզպետների լինել-չլինելը միևնույն բանն է:
Ի դեպ, նույնը օրեր առաջ հստակ երևաց Գեղարքունիքի մարզում:
Երբ ինքը փակում էր օդանավակայանի ճանապարհը, իրեն հանդուրժում էին․ հիմա ով ինչ հարցով ճանապարհ փակի, «գող ու ավազակ է»
Սեր և հանդուրժողականություն քարոզող վարչապետը չի հիշում, որ երբ ինքը փակում էր օդանավակայանի ճանապարհը, իրեն հանդուրժում էին:
Հիմա ով ինչ հարցով ճանապարհ փակի, «գող ու ավազակ է», իսկ իրանք՝ հերոս: Բա լավ, էդքան զորք ինչի՞ համար եք տարել Իջևան: Տարբերակ չկա՞ր հանդիպելու, խոսելու մարդկանց հետ, լսելու նրանց խնդիրը:
Ու էս ձևով ուզում եք երկիր կառավարե՞լ: Չի՛ ստացվելու։
Ի դեպ, տանկից խոսում է մի մարդ, ում տեսած միակ տանկը մոնումենտի տանկն է։
***
Նիկոլը երկրի խնդիրները լուծելու փոխարեն ստիպված է ճանապարհներ բացել:
Իջևանը խորքային գործընթաց է և այն, ինչ անում են Նիկոլի «գլխին», մի տարի առաջ Նիկոլն էր անում, իսկ մարդիկ ոգևորված ծափահարում էին:
«Դմփ, դմփ»-ի ժամանակը անցավ, «հպարտ» քաղաքացինե՛ր, եկել է «հու-ի» ժամանակը, այսուհետ ձեզ, այո՛, հենց ձեզ են փռելու ասֆալտին, ոչ թե օլիգարներին, այո՛, խեղճ և աղքատ մարդկանց, մնում է տեսնենք՝ քանի հոգի է մնացել, որ «հու» գոռա:
Ինչ էլ անում են ձեր, համար են անում, քանի որ դուք արդեն դրախտում եք ապրում, մի՛ մոռացեք դա և շնորհակալ եղեք:
***
Իջևանը այս պահին ցույց է տալիս նոր Հայաստանի իրական դեմքը
Նիկոլը 2018 թվականի իր փողոցներ փակելը բացատրում էր նրանով, որ այլ ելք չկա և մնացել է միայն այդ պայքարի ձևը:
Հիմա նման ինտենսիվությամբ փողոց փակելը և յուրաքանչյուր հարցի պատճառով նման ակցիա անելը ի՞նչ է նշանակում:
ա) սպառված պետության կամ կառավարության լծակները
բ) բնակչությունը չգիտի՝ ում դիմի, ֆունկցիա ունեցող մարդ չկա
գ) լուծումներ չկան, և ժողովուրդը դա արդեն սկսել է գիտակցել
դ) օրենսդիր մարմնում Նիկոլի շվաքի շնորհիվ հաստատված տարբեր մարդիկ անկարող են ռեգիոնալ հարցեր լուծել, և ժողովուրդը իրենց անլուրջ է վերաբերվում
Մի խոսքով, ամեն փողոց փակելուց պակասում է Նիկոլի իշխանության հերթական բջիջը:
Նման պրոգրեսիան բերելու է արագ գործընթացների, և իշանությունը անկարող է լինելու մարել «հրդեհները», բախումները և ցնցումները սպասված էին, քանի որ իշխանությունը չի կարողանում կուտակված խնդիրներին լուծում տալ:
***
Տավուշը փաստացի մարզպետ չունի
Մարզպետները կառավարության ներկայացուցիչն են մարզում և պատասխանատու են կառավարության քաղաքական և տնտեսական գծի համար:
Այս դեպքերը ապացուցեցին, որ մարզպետները չունեն ո՛չ ազդեցություն, ո՛չ հնարավորություն հանրային կյանքի կառավարման ոլորտում:
Եթե մարդիկ անտեսում են մարզպետին և իրենց խնդիրների լուծումը տեսնում են փողոցներ փակելով, ստացվում է իրոք, որ նման մարզպետների լինել-չլինելը միևնույն բանն է:
Ի դեպ, նույնը օրեր առաջ հստակ երևաց Գեղարքունիքի մարզում:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից