Կարծիք

19.07.2019 09:14


Ադրբեջանը կստանա 102,5 մլն դոլարի «անվտանգային» օգնություն ԱՄՆ-ից, Հայաստանը՝ 4,9 մլն

Ադրբեջանը կստանա 102,5 մլն դոլարի «անվտանգային» օգնություն ԱՄՆ-ից, Հայաստանը՝ 4,9 մլն

Հետազոտող Սանամյան Էմիլը պարզել է, որ 2018 և 2019 ֆիսկալ տարիների համար Ադրբեջանը կստանա 102,5 մլն դոլարի «անվտանգային» (ըստ էության մեծ մասը՝ ռազմական) օգնություն ԱՄՆ-ից։

Հայաստանը նույն ժամանակամիջոցում՝ 4,9 մլն։

Առաջներում էլ Ադրբեջանը մեզնից շատ էր ստանում, բայց այս կարգի չէր։

Այս տեղեկության ի հայտ գալու կոնտեքստում մի բան հիշեցնեմ․ այս պահին Արարատ Միրզոյանը՝ մի մեծ պատվիրակությամբ Միացյալ Նահանգներում է։

Այցի ընթացքում արդեն ստիպված է եղել արդարանալ ամերիկացիների առջև, թե ինչու Հայաստանը փորձում է նորմալ հարաբերություններ պահպանել Իրանի հետ։

Որևէ ինֆո, որ իր հերթին հարց բարձրացրած լինի Ադրբեջանին անհամաչափ ռազմական օգնություն տրամադրելու թեմայով, չունեմ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը