Մարտի 1-ի ամբոխը «հպարտ քաղաքացի էր», իսկ Իջևանի ցուցարարները՝ հանցագոր՞ծ (տեսանյութեր)
Նիկոլ Փաշինյանի կառավարման կարևորագույն առանձնահատկություններից մեկը ոչ միայն այն է, որ նա ամեն քայլափոխի ստում է, այլ նաև այն, որ բացահայտ կերպով շատ հարցերում կիրառում է երկակի ստանդարտներ: Դատեք ինքներդ. ըստ վարչապետի՝ մարտի 1-ի ամբոխը, որի առաջնորդներից մեկը հենց ինքն էր, և որը թալանում էր խանութներ, ոստիկանների վրա մոլոտովի կոկտեյլներ էր նետում, այրում էր ծառայողական և քաղաքացիական ավտոմեքենաներ, այդ ամբոխը, ըստ այսօրվա պետական քարոզչության, «հպարտ քաղաքացիների» միավորում էր, որոնք պայքարում էին իրենց իրավունքների համար:
Իմիջիայլոց, ի թիվս այլի՝ այդ «հպարտ քաղաքացիների» պայքարի արդյունքում երկու ոստիկան մահացավ: Իսկ ահա երեկ Իջևանում տեղի ունեցած դեպքերը վարչապետը կոչ է անում խստագույնս պատժել, դատապարտել:
Հիմա ի՞նչ է ստացվում, թող ինձ ներեն զոհերի հարազատները, բայց ինչ, Իջևանի դեպքերից տուժած ոստիկանների արյունն «ավելի կարմիր է», քան մարտի 1-ին զոհված ոստիկանների արյունը: Պատասխանն ակնհայտ է՝ ոչ, երկու դեպքում էլ մենք գործ ունենք մարդկանց խմբերի հետ, որոնք իրենց պետությունից ու օրենքից վեր դասելով՝ փորձել են լուծել իրենց անձնական խնդիրները:
Բայց Նիկոլը երկակի ստանդարտներ է կիրառում, քանի որ Իջևանի դեպքերը հարված են իր անձիշխանությանը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլը վտանգ է զգում իր անձնական իշխանության համար, պատրաստ է գնալ բոլոր քայլերի:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից