Կարծիք

18.07.2019 19:51


Ինչ կապ ունի ինկվիզիցիայի դատարանը խորհրդարանական ճանապարհորդությունների հետ՝ գիտի միայն զոմբին

Ինչ կապ ունի ինկվիզիցիայի դատարանը խորհրդարանական ճանապարհորդությունների հետ՝ գիտի միայն զոմբին

Զոմբին, իմ կարծիքով, գենոմոդիֆիկացված մարդաբանական գոյացություն է, երկոտանի ինֆանտիլ արարած: Ֆեսբուքյան խմբերից մեկում մի քանի այդպիսի երկոտանի գոյացություններ կան, որոնց գրառումներին պարբերաբար հետևում եմ: Վերջերս նշված խմբում նյութ էր տեղադրված, որտեղ քննադատվում էին խորհրդարանականների անբովանդակ ճանապարհորդությունների համար կատարվող անհիմն բյուջետային ծախսերը: Զոմբիները մի ոգևորվել էին ոգևորվել, էլ ասելու չի. հիշել էին, որ կա դավադրության տեսություն, որ նախկին թալանչիների պատվերով միտումնավոր սևացվում է թավշյա խորհրդարանի վարկանիշը... վերջում, ինչպես միշտ, սերժառոբականներին հավաքել մի տեղ ու հանձնել ինկվիզիցիայի դատարանին:
Այսօր նույն խմբում տեղադրված էր նույնաբովանդակ մեկ այլ նյութ, որտեղ, սակայն, իբր Փաշինյանն էր մտահոգություն հայտնում բյուջեի հաշվին կատարվող խորհրդրանական ճանապարհորդությունների անարդյունավետության վերաբերյալ: Ուրեմն, զոմբիների նույն մարտական հաշվարկը հիմա էլ գրում էր. «Վարչապե՛տ ջան, ճիշտ ես անում, պետք է խիստ լինել, թույլ չտալ աջ ու ձախ մսխեն բյուջեի փողերը...», ու ընթացքից նորից սահուն անցում են կատարում սերժառոբականներին, որոնց պետք է հավաքել ինչ-որ տեղ ու հանձնել ինկվիզիցիայի դատարանին:

Ու ինչ կապ ունի ինկվիզիցիայի դատարանը անբովանդակ խորհրդարանական ճանապարհորդությունների` բյուջեի վրա առաջացրած ֆինանսական ծանրաբեռնվածության հետ՝ գիտի միայն զոմբին` գենոմոդիֆիկացված անտրոպոլոգիական գոյացությունը:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը