Փաշինյանը երեկ, ըստ էության, չպատասխանեց իր մտքի փայլատակումներին բերանը բաց հետեւող «արտասահմանցի» լրագրողի հարցին` ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ։
Ավելի ճիշտ`«մուտիտ» արեց` «կռուտիտի» դասական կանոններով. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել: Եթե ես իրավունք չունեմ այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»:
Երեւի ուզում էր ասել` ո՛չ, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, բայց... հերթական անգամ ջուր պղտորեց` ոչինչ չասելով։
Սկսենք նրանից, որ ՀՔԾ-ի երկնած, դատախազության կողմից կրծքով պաշտպանվող թեզը, թե Մարտի 1-ին բանակը մասնակցել է մայրաքաղաքի կենտրոնը ռազմի դաշտի վերածած «խաղաղ ցուցարարներին» կարգի հրավիրելու գործողությանը (տանկերի թրթուրների տակ ճզմելու մասին ընդհանրապես խոսք չկա), դեռ պետք է ապացուցել։
Հասկանում ենք` Փաշինյանը խորապես թքած ունի անմեղության կանխավարկած ասածի վրա, բայց բացի անորոշ «խոստումներից», թե` էշ, մի սատկի, գարուն կգա`հազարամյակի շոուն կսկսվի, ձեր աչքով կտեսնեք`ինչպես է դա եղել, չկա որեւէ լուրջ փաստ կամ փաստարկ, որ «բանակի մասնակցությունը» Նիկոլի եւ իր սրտի քննիչների երեւակայության արդյունքը չէ։
Երկրորդ` հարց է, թե ինչի է ընդունակ ինքը` Փաշինյանը, եւ ինչքան հեռու կգնա «ցանկացած ընդդիմադիր դրսեւորում» սաղմի մեջ խեղդելու իր հանձնառության մեջ։
Եթե Ոստիկանությունն ու ԱԱԾ-ը «ֆաս» հրահանգով պատերազմ են հայտարարում «սեւազգեստների» չեղած խմբերին, ճանապարհ փակելու համար գլուխներ ջարդում, կարմիր բերետավորների ջոկատները պաշարում են Հյուսիսային պողոտայում իր կամայականությունների դեմ բողոքող 200 ցուցարարների, հրմշտում, ծեծի ենթարկում կանանց ու աղջիկներին, պատկերացրեք` ի՜նչ ծայրահեղ քայլերի կգնան, եթե ընդդիմությունը 10 օր շարունակ շուրջօրյա ցույցեր անելուց հետո զինված դիմադրություն ցույց տա ոստիկանությանը, ինչպես Մարտի 1-ի առավոտյան։
Հետո էլ` բարիկադներ սարքի Երեւանի կենտրոնում, մեքենաներ վառի, թալանի խանութները, կտրող-ծակող գործիքներով, քարերով, «Մոլոտովի կոկտեյլներով» լցված շշերով հարձակվի ոստիկանական զորքերի վրա։
Հաստա՛տ ձեռքը չի դողա` տանկերի թրթուրների տակ ճզմելու անհնազանդներին։
Մուտիտ` կռուտիտի դասական կանոններով

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից