Կարծիք

18.07.2019 13:16


Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից

#ԱսեքԵսէլԻմանամ

Մեր ժողովուրդը աչքիս Փաշինյանին բառացի է հասկացել՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Չնայած, ինչ ասել է, էդ էլ հասկացել են։ Բա ոստիկանի աշխատավարձը մենք ենք տալիս, կուզենք կլսենք, կուզենք չենք լսի։ Բա մեր ծառն է, ինչ կուզենք, կանենք։ Բա էլ ինչի՞ էինք փողոց փակում, դմփ-դմփ հու գոռում, Պրոսպեկտի վրա խորոված անում։ Մենք բոլորս Նիկոլ ենք, այսինք՝ Վարչապետ։

Այժմ եկել է պահը բոլորին հասկացնելու, որ կա մեկ Նիկոլ, մեկ Վարչապետ, իսկ դա շատ բարդ է լինելու։ Ամբոխի ցասումի վրա իշխանության եկած խումբը չի կարող ազատվել ամբոխից, քանզի հենց այդ ամբոխն է իրենց իշխանության երկարատևության միակ երաշխավորը։ Ի վերջո Սերժ ենք մերժել, մի հատ ծառը ինչ է, որ չկտրենք։ Դե արի ու բացատրի էս մեր ժողովրդին, որ իրենց ուղղակի որպես գործիք օգտագործել են։ Ցավն էլ էնա, որ այդ գործիքը այլևս պետք չէ այդքան ժամանակ, մինչև նորից փողոց փակելու և հնին մերժելու գործ չլինի։

Պրոբլեմն էլ էն է, որ եթե էս ամբոխին ձեռքիցդ բաց թողնես, քո պես մեկ ուրիշը կհայտնվի և կանի նույնը, ինչ արիր դու։ Իսկ ամբոխը շարունակաբար ման է գալու այն լիդերին, որը ծառի հարց է լուծելու։

Հիմա ասեք, ես էլ հասկանամ՝ իշխանությունը ժողովրդի՞ն է պատկանում, թե՞ ոչ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը