Կարծիք

18.07.2019 12:50


Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Մեղավոր են բոլորը` բացի իշխանությունից

Իջևանում տեղի ունեցածն ամենաօրինաչափ և կոնկրետ շարունակականություն ունեցող պոռթկում էր, բայց այն, ինչ երեկ «Ֆեյսբուքում» գրում էին իշխանական պատգամավորներն ու մանր ու միջին տասովչիկները, արդեն բանականության սահմանները հատում է:

Ուրեմն, երեկ էս վերոգրյալ ստյոպասաֆարյանները (մանր տասովչիկների ընդհանրական կերպար) ու իշխանական պատգամավորները գրում էին, որ ոստիկաններին ծեծել են նախկին իշխանությունների պատվերով, Ռոբերտ Քոչարյանն է ուղղորդում, Սերժ Սարգսյանն է ուղղորդում, կրիմինալն է ուղղորդում: Լևոն Տեր-Պետրոսյանի մի քանի «անդամներ» էլ մտել, մի պատգամավորի նմանատիպ ստատուսի տակ բողոքում էին «թավիշից» ու վճռական գործողությունների անցնելու կոչեր էին անում:

Հիմա եկեք էս շիզոֆրենիկների աչքը մտցրեք, որ էդ Իջևանի ոստիկան ծեծողների 99.9 տոկոսը ձեր նման դառմայեդներին ձայն տվողներն են, որ դուք դառնաք պատգամավոր, իսկ ստյոպասաֆարյանները մի քանի կոպեկ թուլափայով ՊՈԱԿ-ներում գործի ընդունվելով՝ ձեր հետույքում ժամանակավոր բնակություն կհաստատեն:

Այ անշնորհակալ անմեղսունակնե՛ր, ե՞րբ եք դուք ինչ-որ մի հարցով պատասխանատվություն ստանձնելու: Վաղը, մյուս օրը էդ նույն ձեզ ձայն տվողները ձեր հետևից են գալու, ու էդ ժամանակ էլի մենք ենք ձեր տուտուզը փրկելու, բայց էդ ժամանակ հույս չունենաք, որ ձեր տուտուզի բնակիչներին էլ ենք փրկելու:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը