Կարծիք

18.07.2019 11:00


Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Փաշինյանը լուծում չունի ՍԴ-ի հարցում, բայց...

Առաջին անգամ ինձ ստիպեցի նայել Նիկոլի երկար հարցազրույցը. ընդհանրական ասած՝ հարցազրույցը պոպուլիզմով ու 300.1 հոդվածը անընդհատ խախտելու կոչերով հեղեղված պատում էր: Հատկապես հետաքրքիր էր ՍԴ-ի շուրջ Սասուն Խաչատրյանի «Գործիքի» ստեղծած իրավիճակի մասին նրա մեկնաբանությունը:

Փաստացի Նիկոլն ընդունում է, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես կամայական ցանկությամբ է պայմանավորված: Ինքն այս «խնդիրը» լուծելու վերջնական որոշում չունի, բայց փաստացի ունի դրանք լուծելու տարբերակներ.

1. ՍԴ դատավորներին համոզում է և ներսից դավադրություն է սարքում Հրայր Թովմասյանի դեմ,

2. ԱԺ-ի միջոցով փորձում է ճանապարհրներ գտնել Թովմասյանին հրաժարական պարտադրելու համար,

3. «Հանրությունը սկսում է խոսել ՍԴ-ի հետ» և ստիպում է Հրայր Թովմասյանին հրաժարական տալ,

4. Ամենավերջին տարբերակով Սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի, որ Թովմասյանին փոխի:

Նիկոլի մատնանշած չորս տարբերակներից 3-ը ակնհայտ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ են, իսկ 4-րդ տարբերակում կա ակնհայտ մոտիվացիայի խնդիր, որը ևս հակասահմանադրական է դարձնում տվյալ գործիքը:

Կարճ ասած՝ իշխանության քաղաքական թիմը քաքի մեջ է էս թեմայով, քանի որ արդեն վաղուց փողոց մարդ հանելու ռեսուրս չունի, ՍԴ դատավորների 95 տոկոսը լավ հասկանում է, որ դավադրության գնալու դեպքում հաջորդն իրենք են, ԱԺ-ն մանկապարտեզ է, իսկ Սահմանադրական փոփոխություններ ձեռնարկելու դեպքում հաստատ ընտրական գործընթացով պարտվելու են:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը