Կարծիք

18.07.2019 10:40


Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Նիկոլն իր պոպուլիզմով ժողովրդին հասցրեց մոլորության

Իջևանում ժողովուրդը ոստիկան է ծեծել, ու դա նրա համար, որ ոստիկանները չեն թողել էդ մարդիկ անտառում ծառեր կտրեն:

Հիմա կասեք՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի: Կարճ բացատրեմ. Նիկոլը իր պոպուլիզմով էս ժողովրդին հասցրեց էն աստիճանի մոլորության, որ մարդիկ մտածում են. «Եթե սաղով ուզենք անտառը կտրել, ուրեմն պիտի կտրենք... բա ժողովրդի իշխանություն է, նոր Հայաստան է, իսկ, եթե ոստիկանը չի թողնում անտառը կտրենք, ուրեմն ինքը հագահեղափոխագան է, ուրեմն իրեն պետք է փռել ասֆալտին ու ծեփել պատերին, վե՛րջ»:

Ու էս մտածելակերպը կոնկրետ գերիշխող է միջին ու միջինից ցածր խավի շրջանում: Սրա թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ու սրա հետևանքների կրողն էլ է Նիկոլ Փաշինյանը: Մնում է սպասել, թե երբ է էս ժողովուրդը հասկանալու, որ առաջինը հենց Նիկոլին է պետք փռել ասֆալտին ու ծեփել պատերին:

Մելինե Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը