Լրահոս

14.04.2010 00:18


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ' Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ եւ ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, ներառյալ' Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը