Առհասարակ հետհեղափոխական կյանքում, ինչպես և փոթորիկից հետո, պետք է առնվազն մթնոլորտի առումով իշխեն խաղաղությունն ու անդորրը: Բայց դա կարծես՝ այդքան էլ այդպես չէ:
Ինչո՞ւ է ժողովուրդը դարձյալ բողոքական, ինչո՞ւ չի հանդարտվում ազգը, այդ ինչպե՞ս է, որ չեն դադարում (ընդհակառակը՝ անհամեմատ ավելացել են) սոցիալական տարբեր շերտերի ընդվզումները, ինչո՞ւ է կառավարության շենքի հարակից տարածքը դարձել «ապստամբների» ամենօրյա հավաքատեղի, ինչո՞ւ են պարտաճանաչ ձևով օրը մեջ արգելափակվում հանրապետական նշանակության ճանապարհները, և մինչև ե՞րբ է բարեկեցիկ կյանք ապահովելու՝ հեղափոխական իշխանության խոստումը մնալու որպես օդում կախված անհասանելի պտուղ:
Ինչո՞ւ այդպես էլ չերևացին օտարերկրյա ներդրողները, կամ ինչո՞ւ է այդպես բարձրաձայն աղմկում Վենետիկը...
Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ո՞ւմ արվեց հեղափոխությունը...
Թե՞ տեղի ունեցածը պարզ իշխանափոխություն էր, որը, ոգևորությունից, մոլորությունից ու զրկանքների խորացումից բացի, ուրիշ ոչինչ չտվեց հավատավոր ժողովրդին...
Ինչո՞ւ է ուշանում փոթորկին հաջորդող անդորրը

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից