Գլոբալ Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հորդորը' շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ: Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին' ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ