Կարծիք

17.07.2019 17:25


Հետաքրքիր է, էլի` ի՞նչ էին ման գալիս դատավորի աշխատասենյակում

Հետաքրքիր է, էլի` ի՞նչ էին ման գալիս դատավորի աշխատասենյակում

Եվ ի՞նչ են գտել։ Ռոբերտ Քոչարյանի կողմից կաշառված լինելու «փաստե՞ր»։ «Իրեղեն ապացույցներ», որ փաստաբանների վարկանշային աղյուսակում ամենաբարձր հորիզոնականներից մեկը զբաղեցնող դատավորը նյութական շահագրռվածությունից ելնելո՞վ է «ամենակարող վարչապետի» ասածին «չէ» ասել` հարգել Արցախի նախագահների միջնորդությունը եւ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրել։
Գուցե «պիցցայի փշրանքնե՞ր» էին փնտրում` հիմնավորելու ստամոքսով մտածող զոմբիացած մասսայի մտասեւեռումը, թե՞ միայն «պիցցայով գաղթակղված» լինելու դեպքում կարելի է կասկածի տակ դնել հանրապետության երկրորդ նախագահի «մեղավորության կանխավարկածը»։ Առավել եւս` նրա օգտին որոշում կայացնել։
Այսքանից հետո մարդ ինչքա՞ն պետք է ոչխար լինի, որ հավատա նիկոլական շինծու, սարքովի, ընտրովի, զանգովի, հեռակառավարվող, ստահոդ «արդարադատությանը»։
Ու մտածի, թե Նիկոլն ու իր «կամանդը» հեշտ ու հանգիստ կուլ են տալու դատական իշխանության նկատմամբ հանդուգն` ոչ թե հերթական, այլ խայտառակ այս ոտնձգությունը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը