Լրահոս

13.04.2010 17:57


Ի՞նչ նոր սերունդ է գալիս քաղաքական դաշտ

Ի՞նչ նոր սերունդ է գալիս քաղաքական դաշտ

Վերջին ժամանակներս շատ է խոսվում քաղաքական դաշտում սերնդափոխության մասին։ Իսկ ի՞նչ սերունդ  է գալիս փոխարինելու ավագներին։

«7օր»-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն ասել է՝ եթե ուզում ենք իմանալ՝ ինչ նոր սերունդ է գալիս քաղաքական դաշտ, պետք է ընդհանրապես ուսումնասիրենք երիտասարդությանը։

-Մենք հաճախ լսում ենք, և ես համամիտ եմ այդ մտքի հետ, որ վերջին ժամանակներս տարբեր տեսակի ցնցումների, փոփոխությունների, ճգնաժամերի հետևանքով արժեքային կողմնորոշումների ուժեղ անկում է տեղի ունեցել։ Բարձր արժեքները՝ հայրենասիրությունը, կրթության նկատմամբ վերաբերմունքը, հետ գնացին, ավելին՝ շատացան, հոգեբանների լեզվով ասած, շուկայական տիպի մարդիկ,-նշել է նա։

Ըստ Կարինե Նալչաջյանի՝ քաղաքական դաշտում փոխարինելու եկած երիտասարդ սերունդը մեծ մասամբ  այդ տիպի մարդկանցից է բաղկացած։

-Եթե շատ կարիերիստական մղումներով է երիտասարդը մտնում քաղաքական դաշտ ու կիսատ-պռատ գիտելիքներ էլ ունի (կարողանում է գրագետ ձևով երկու բառ իրար կապել), իրեն թվում է՝ բոլոր հատկություններն ունի լիդեր դառնալու համար։ Սա ոչ ցանկալի հանգրվանի է մեզ տանում, և ես տեսնում եմ, որ երիտասարդների այս տեսակը շատ է,-նշել է նա:

Ըստ հոգեբանի, սակայն, կան նաև ազնիվ մղումներով հայրենասեր երիտասարդներ, որոնք շատ քիչ են, և նրանց համար այս կյանքում դժվար է առաջ գնալը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը