Կարծիք

17.07.2019 16:00


Ակնհայտ ճնշում է իշխանությանը հակառակված դատավորի վրա

Ակնհայտ ճնշում է իշխանությանը հակառակված դատավորի վրա

Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը խուզարկել են, կնքել, համակարգիչը տարել։

Մի կողմ դնենք իրավական հարթությունը (ակնհայտ ճնշում է իշխանությանը հակառակված դատավորի վրա, եթե չասենք վենդետտա)։

Այս կարգի կոպիտ ու փնթի ճնշման գործողությունը խոսում է այն մասին, որ Նիկոլին շատ հեշտ է հունից հանել ու դրդել անզգույշ, չմտածված քայլերի։

Դա, վստահ եմ, տեսնում ու հասկանում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրից դուրս, այդ թվում և մեր հարևանները։ Չկա որևէ երաշխիք, որ պետք եղած ժամանակ նույն ձևով Նիկոլին հավասարակշռությունից չեն հանի ու չեն դրդի այնպիսի քայլերի, որոնց հետևանքները բոլորիս վրա է շատ թանկ նստելու։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը