Կարծիք

17.07.2019 15:05


Խուժանապետությունը խուզարկում է անցանկալի դատավորին

Խուժանապետությունը խուզարկում է անցանկալի դատավորին

Վենետիկյան հանձնաժողովի ճիպոտի հետքը դեռ մարմնի փափուկ մասից չչորացած՝ թավշյա ռեժիմը խուզարկում և ակնհայտ հալածողական ակտ է ձեռնարկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ս/թ մայիսին փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ:

Վստահ կարող ենք պնդել, որ նման խուզարկության համար որևէ ռեալ իրավական հիմք չի եղել, պարզապես Գրիգորյանը հայտնվել է անցանկալի անձանց ցուցակում լոկ այն պատճառով, որ հանդգնել է ՈՉ ասել փաշինյանական զանգովի արդարադատությանը:

Հիշում եք, չէ՞, հայտնի հռետորական հարցը՝ «Ինչի Հայաստանում կա դատավոր, որ կարող ա ինձ ասել «չէ՞»:
Տրամաբանական շարունակությունը կարող ենք պատկերացնել՝ «Ով ինձ ասի չէ, կաբինետը խուզարկել կտամ, ֆեյքերիս իր և իր ընտանիքի վրա քսի կտամ, հասցեն ու հեռախոսը իմ ֆանատիկոսներին կտրամադրեմ, որ գնան ու ահաբեկեն»:

Վերհիշում եմ նիկոլյան ռեժիմի սերմնացան-հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանի բնութագրությունը՝ տված քոչարյանական-սարգսյանական համակարգին: Ասում էր, թե բա՝ ավազակապետություն: Էլ չի ասում, որ իր աճեցրած Նիկոլի համակարգը լրիվ խուժանապետություն է, որը թքած ունի եվրոպական, ժողովրդավարական և առհասարակ մարդկային վեհ արժեքների վրա:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը