Կարծիք

17.07.2019 14:35


Թավշյա պատերազմը` ընդդեմ ընտանիքի ինստիտուտի

Թավշյա պատերազմը` ընդդեմ ընտանիքի ինստիտուտի

19-րդ դարի կեսերից սկսած՝ Եվրոպայում կանանց իրավունքների համար սկսված պայքարը որոշ ընկեր-ընկերուհիներ սկսեցին տանել հակասոցիալական ինչ-որ վիճակներ քարոզելու ուղղությամբ. էմանսիպացիայի ու վուլգար ֆեմինիզմի գաղափարներով տարված՝ նրանք պատերազմ հայտարարեցին ընտանիքի ինստիտուտին ու հռչակեցին, այսպես կոչված, ջրով լի բաժակի սկզբունքը, համաձայն որի՝ ինչպես որ ջրով լի բաժակից յուրաքանչյուր ծարավ մարդ կարող է խմել, այնպես էլ յուրաքանչյուր ոք ազատորեն կարող է սեռական հարաբերություն ունենալ այն մարդու հետ, որին ցանկանում է, և ոչ ոք ոչ մեկի հանդեպ ոչ մի պարտավորություն այդ առումով չպիտի ունենա:

Եվ ահա, երբ 1917-ին բոլշևիկները հեղաշրջում իրականացնելով՝ իշխանության եկան Ռուսաստանում ու ընտանիքի ինստիտուտը հայտարարեցին որպես բուրժուական բարքերին բնորոշ երևույթ և անցյալի մնացուկ, շատ мракобес–ներ ամենայն լրջությամբ լծվեցին ջրով լի բաժակի սկզբունքը երկրում իրականություն դարձնելու գործին, դրանցից էր, օրինակ, հայտնի բոլշևիկյան կին գործիչ Կոլլոնտայը, եղան նաև այլ տիպի աննորմալություններ քարոզողներ, որոնք առաջարկում էին նախնադարյան համայնական հասարակության մեջ ընդունված պուանուլա տիպի ընտանիքների օրինակով նոր колхоз ընտանիքներ ստեղծել, որոնց մեջ ընդգրկված բազմաթիվ տղամարդկանց ու կանանց միմյանց հետ ազատորեն սեռական հարաբերություններ ունենալու իրավունք պիտի շնորհվեր, ու բոլորը միմյանց համար ամուսիններ համարվեին:

Ինչո՞ւ եմ հիշել այս ամենը․ այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, հիշեցնում է 1917-ի հետհեղափոխական Ռուսաստանը, երբ իշխանությունը զավթած արկածախնդիրները իրենց հիվանդոտ ուղեղներով ապականություն էին ներարկում հասարակության մեջ: Մեր նիկոլական թավշյա հեղափոխականները նույն մոլուցքով են տառապում, սրանք նույնպես պատերազմ են հայտարարել ընտանիքի ինստիտուտին, ամեն ինչ անում են, որպեսզի վարկաբեկեն ու արդյունքում բնաջնջեն այն արժեքները, որոնց վրա խարսխված են ընտանիքն ու ընդհանրապես առողջ հասարակությունը: Սրանք ոչնչի առջև չեն կանգնելու. ուլտրալիբերալ կենտրոնների կողմից պրոպագանդվող այլանդակությունները մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ ներարկելով մեր կենցաղ՝ նպատակ ունեն ոչ թե մարդկանց իրավունքները պաշտպանել, այլ ուղիղ հակառակը՝ սրանք արժանապատիվ ու բարեկիրթ հայ մարդուն անցեղ ու անհայրենիք վայրենի դարձնելու հանձնարարականն են կյանքի կոչում:

Հայոց լեզուն շատ հարուստ է, ու հայերեն բառերը ստուգաբանելով՝ շատ հարցերի պատասխաներ կարող ենք ստանալ, օրինակ՝ ստոր բառի փաղաքշական ձևը ստրուկն է, այսինքն՝ մարդկանց զրկելով բարոյական նորմերով ապրելու հնարավորությունից, նրանց մեջ ստոր ու անասնական հակումները գերակա դրաձնելով՝ ստանում են մարդու այն տեսակը, որը կոչվում է ստրուկ. ահա թե ինչ նպատակներ են հետապնդել ու հետապնդում այն բոլոր ուժերը, որոնք պատերազմ են հայտարարում ավանդական արժեհամակարգին, այդ ուժերն ազատ մարդկանց վերածում են ստրուկների, ու մեր թավշյա կառավարությունը հիմա այդ ուժերի գծած սխեման է իրականացնում մեր երկրում:

Իսկ ինչպե՞ս է դա արվում. օրինակ՝ երիտասարդ աղջիկների ու կանանց գիտակցության մեջ ներարկում են այնպիսի վարքականոն, որը անհամատեղելի է ամուսնական կյանք վարելու հետ, ու երբ այդ աղջիկներն ու կանայք ամուսնանում են, նրանց ամուսինները սկսում են ընդվզել վերջիններիս տարօրինակ վարքի դեմ, որը հաճախ կարող է ագրեսիվ բնույթ կրել, և ահա այդտեղ է, որ ագրեսիայի զոհ դարձած կնոջը օգնության են հասնում ստամբուլյան կոնվենցիաներն ու նմանատիպ այլ խտրական կոնվենցիաներ ստորագրած պետությունն ու նրան իր երեխաների հետ միասին առանձնացնում ամուսնուց, որին դիտարկում է որպես բռնարար ու դատում. արդյունքում՝ քանդվում է ընտանիքը։ Կամ մեկ այլ օրինակ ասեմ` համատարած աղքատության ու գործազրկության պայմաններում ընտանիքներում անպայման անհաշտություններ են լինում, և նորից այդ փոխադարձ ագրեսիաների դեպքերը քննելով՝ պիղծ կոնվենցիաներ ստորագրած պետությունը, որպես տուժված կողմ, պարտադիր կերպով ճանաչում է կնոջը, նրան նորից առանձնացնում է ամուսնուց, իսկ ամուսնուն դատում է, և նորից իրենց ուզած վիճակն են ստանում, այն է՝ հերթական ընտանիքի կործանումը: Ու այսպես ստանում են ընտանիք չունեցող կանանց ու տղամարդկանց հսկայական բանակ, որոնց իրական իրավունքներն ավտորիտար ու հանցավոր պետությունը, իհարկե, չի պաշտպանելու, և այս մարդիկ ստիպված ստրկական պայմաններով (քանի որ ընտանիքներից զրկված ու մերժված մարդիկ անպաշտպան են ու խոցելի) սկսում են աշխատել գործատուների մոտ՝ իրենց գոյությունը մի կերպ քարշ տալու նպատակով, և բնական է, որ այդ մարդիկ դադարում են միջին խավին համապատասխան արժանապատվության զգացողության վրա կառուցված ներաշխարհ ունենալ ու հոգեպես կոտրվելով՝ բարոյական առումով լուրջ նահանջ են գրանցում:

Ահա սա է ուլտրալիբերալ ուժային կենտրոնների նպատակը, որոնք, սկսած նախանցած դարաշրջանից, իրենց կողմից հովանավորվող ռեժիմներին հանձնարարականներ են իջեցնում տվյալ երկրներում մարդկանց կենցաղի մեջ ներարկել այլանդակություններ ու ստիպել, որպեսզի նրանք դա ընդունեն որպես զարգացում և առաջընթաց: Նույն տրամաբանության մեջ է նաև միասեռականներին ընտանիք կազմելու իրավունք տալը. պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի մարդ կդառնա այն երեխան, որը մեծանում է արվամոլների ընտանիքում, իհարկե, հոգեպես հաշմանդամ է դառնալու, իսկ հոգեպես հաշմանդամների հասարակությունն ի վիճակի չի լինի իրական քաղաքացիական հասարակություն ձևավորել, այդ մարդկանց հասարակությունն ամբոխ է ու խաժումուժ, որը ցանկացած հանցագործ ռեժիմի սոցիալական հենքն է հանդիսանում:

Ինչևէ, քանի որ սկսեցի առաջին սերնդի բոլշևիկների «քաջագործությունների» մասին պատմելով, ասեմ, որ նրանք գոնե ընտանիքը բնաջնջելու հրեշավոր ծրագրից շատ շուտ հետ կանգնեցին, բայց մեր թավշյա նեոբոլշևիկները նույն բանը կանեն, թե ոչ, դժվար է գուշակել. ըստ իս՝ ոչ, սրանք հետ չեն կանգնելու, քանի որ իրենց կուրատորները դա թույլ չեն տա:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը