Փաշինյանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի Նաիրի Հունանյանին
Եթե Փաշինյանն ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանի ապստամբության իրավունքը «իշխանությունը բռնազավթած ռեժիմի դեմ», ապա տրամաբանորեն նա պետք է ընդունի այլ քաղաքական գործիչների և անձանց ապստամբության իրավունքը: Հետևաբար, նա պետք է ընդունի նաև Վազգեն Մանուկյանի ապստամբության իրավունքը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ով իրականում 1995-1996 թթ. ընտրություններով բռնազավթել էր իշխանությունը՝ տապալելով սահմանադրական կարգը:
Փաշինյանը պետք է ընդունի նաև «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբության իրավունքը, ազատի բոլորին՝ անկախ նրանից, թե խմբավորման անդամներից ով և ինչ հանգամանքներում է սպանել ոստիկաններին. չէ՞ որ մարդիկ օգտվում էին իրենց ապստամբության իրավունքից: Իրենք էլ այսպես իրացրեցին այդ իրավունքը:
Եւ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի Նաիրի Հունանյանին և դեռ մի բան էլ իրենից ներողություն խնդրի, որ այսքան տարի մարդն իր ապստամբության իրավունքն իրացնելու համար ազատազրկման մեջ է մնացել:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից