ՊՊԾ-ն գրավողները և այդ գործողությունը պլանավորողները դեռ պատասխան են տալու
2018 թվականի մայիսի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը կոնսուլտացիաներ էր անում խորհրդարանական ֆրակցիաների հետ, Arpine Hovhannisyanը հարց տվեց «Սասնա ծռերի» մասին։ Մասնավորապես, ի՞նչ սկզբունքով է որոշվելու դրանց քաղբանտարկյալ լինել-չլինելը, ու ի՞նչ է լինելու նրանց հետ առհասարակ։ Նիկոլ Փաշինյանը, առանց աչք թարթելու, հայտարարեց, որ ինչ-որ հանձնաժողով է ստեղծվելու իրավապաշտպանների, հեղինակավոր մարդկանց և մասնագետների, որոնք տալու են բոլոր հարցերի պատասխանները։
Շաբաթներ անց «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման անդամների խափանման միջոցները սկսեցին փոխել։ Սեֆիլյանի մասով գործն առհասարակ կարճվեց։ Հետո դրանք անգամ խորհրդարանական ընտրությունների մասնակցեցին, իսկ Նիկոլի խոստացած հանձնաժողովը անգամ ստեղծելու փորձ չարվեց․․․
«Սասնա ծռեր» կոչվածը ահաբեկչական խմբավորում է։ ՊՊԾ-ն գրավողները և այդ գործողությունը պլանավորողները բոլորն անխտիր ահաբեկիչներ են, և նրանք անպայման դեռ պատասխան են տալու՝ օրենքի ամենախիստ տառին համպատասխան։ Ի դեպ, Նիկոլն էլ։

#SutNikol
Կոնստանտին Տեր–Նակալյանի ֆեյսբուքյան էջից