Լրահոս

13.04.2010 17:15


Հայ խորհրդարանականները գրառումներ են կատարել Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հայ խորհրդարանականները գրառումներ  են կատարել Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը,  ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանատուն և ՀՀ Ազգային ժողովի ու իրենց անունից ցավակցություն հայտնեցին լեհ ժողովրդին' Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, խորհրդարանականների և  ուղեկցող բոլոր անձանց ավիավթարի ենթարկվելու կապակցությամբ: Նրանք գրառումներ կատարեցին Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում:

 

Այս խորագրի վերջին նյութերը