Լրահոս

11.01.2011 17:18


Աֆրիկյան երկրում ֆուտբոլն արգելել են

Ինչպես հաղորդում է «РСН» գործակալությունը, Սոմալիի մայրաքաղաքում ֆուտբոլն արգելվել է։ Նման քայլի դիմել են ղեկավարներն իսլամական «Ալ-Շաբաաբ» խմբավորման, որը վերահսկում է աֆրիկյան այդ երկրի մի հատվածը։

Արգելքը պատճառաբանվում է նրանով, թե խաղը քրիստոնեական մշակույթից է ծագել և այլասերում է երիտասարդներին։

Հարցումները ցույց են տվել, որ իշխանությունների կայացրած որոշումը Սոմալիի բնակչության մեծամասնությանը վրդովեցնում է, բայց նրանք ստիպված են հետևել օրենսդրությանը, այլապես օրենքի կիրառումը կսպառնա նրանց կյանքին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Շաբաաբը» արգելել է նաև ձեռքսեղմումն ու հասարակական վայրերում խոսելը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը