Առաջին․ Հայաստանում ցանկացած որոշման հիմքում օրենքն է, օրինականությունը։ Անկախ նրանից՝ ում ինչ է դուր գալիս, ինչ ոչ, ամեն ինչ պետք է լինի ՕՐԵՆՔՈՎ։ Հանք բացել-փակելու որոշումից մինչև փողոցում արևածաղիկ վաճառելը։
Եթե օրենքը, կարգավորումը լավը չի, քննարկենք՝ փոխենք։ Բայց ոչ մեկիս անձնական «ճիշտը» կամ կարծիքը օրենքից բարձր չի։ Ես էլ շատ բաների հետ համաձայն չեմ։ Բայց օրենք կա, Սահմանադրություն կա, միջազգային համաձայնագրեր կան... Օրենքը խախտելը, թեկուզ ամենավեհ ու արդար նպատակներով, անթույլատրելի է, ու էդ ճանապարհը մեզ տանում է ոչ մի տեղ։
Երկրորդ․ ԱԺ պատգամավորը գործում է իր խղճի և համոզմունքների մտոք, ազատ է արտահայտել իր կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ, խոսել, գրել, հարցումներ անել և այլն։ Էդ էլ է օրենքով, ի դեպ։ Ես էդպես էլ անում եմ ու անելու եմ։ Գործել եմ ու գործելու եմ իմ խղճով ու համոզմունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահերի։ Անկախ նրանից՝ ում է դա դուր գալիս, ում ոչ։ Ոնց աշխատել ու ապրել եմ, էդպես էլ շարունակելու եմ։
Երրորդ. Ամենահեշտ բանը պոպուլիզմի դիրքերից խոսելն ու ականջահաճո բաներ ասելն է։ Կամ կառավարող ուժի քայլերը քննադատելը։ Գիտե՞ք ինչ հեշտ ու հարմար գործ է։ Կամ կարևոր թեմաներով լռելը՝ գիտե՞ք ինչ ապահով է. ոչ մեկ քեզ չի քննադատում, էջդ ռիփորթ չի անում, ֆեյքերով հարձակվում վրադ... Բայց երբ դու պատասխանատվություն ես կրում որոշումների հետևանքների համար, երբ վաղը քեզնից են պատասխան պահանջելու, չես կարող նման բան անել։ Պիտի ամեն քայլ անելու կամ չանելու ռիսկերը ծանրութեթև անես ու քաղաքացիներիդ հետ անկեղծ լինես։
Չորրորդ. Կան մարդիկ, որոնց հետ տարբեր հարցերում ռադիկալ տարբեր կարծիքներ ունենք, բայց նաև՝ մեկս մյուսի նկատմամբ մեծ հարգանք։ Ու կարող ենք թունդ բանավիճելով՝ ընկերություն անել։
Բայց կան նաև դեգեներատներ, որոնք իրենց կարծիքը չկիսող մարդուն համարում են թշնամի։ Խոսքս ուղղում եմ էդ անուղեղ դեգեներատներին։
Քաղաքացի դեգեներատնե՛ր,
Հասկանում եմ, որ կոմլեքսավորված եք ու ինքնահաստատվելու խնդիր ունեք։ Կամ ինչ-որ շահեր։ Կամ ինչ-որ մեկի կամակատարն եք։
Բայց եթե ըստ ձեզ, իմ կարծիքը ձերինից տարբերվելը ձեզ իրավունք է տալիս վիրավորել կամ սպառնալ, ուրեմն էդ մոտեցումը ինձ իրավունք է տալիս խորապես թքած ունենալ ձեր կարծիքի վրա։
Ֆեյսբուքում առյուծ կտրողներ, մի չարաշահեք էն հանգամանքը, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ինձ զուսպ եմ պահում, ու համարժեք չեմ պատասխանում։ Բայց հավատացեք՝ կարող եմ ոչ միայն համարժեք, այլ խիստ անհամարժեք։ Ախր շատերիդ իրական կյանքում գիտեմ՝ ձեր ապրածն էլ, ձեր դուխն էլ, ձեր արժեքներն էլ, իրական շահերն էլ։ Երկու կոպեկի համար ձեր ծնողներին էլ կծախեք, եկել եք բարոյականության դասե՞ր եք տալիս։ Փողոցում հանդիպեք, ամոթից ճամփեքդ կփոխեք...
Ով էլ իմ խոսքերի ու որոշումների մեջ հետին միտք է տեսնում, կհիշեցնեմ՝ «каждый все понимает по мере своей испорченности»:
Հա, ու երբեք ոչ մեկիդ թող չթվա, թե ինձնից շատ եք մտածում մեր երկրի համար։
Թերևս այսքանը: Լավ մնացեք
Չեմ սիրում բոլորիդ )
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
Ոչ մեկիս անձնական «ճիշտը» օրենքից բարձր չի
Մի քանի դիտարկում․
Առաջին․ Հայաստանում ցանկացած որոշման հիմքում օրենքն է, օրինականությունը։ Անկախ նրանից՝ ում ինչ է դուր գալիս, ինչ ոչ, ամեն ինչ պետք է լինի ՕՐԵՆՔՈՎ։ Հանք բացել-փակելու որոշումից մինչև փողոցում արևածաղիկ վաճառելը։
Եթե օրենքը, կարգավորումը լավը չի, քննարկենք՝ փոխենք։ Բայց ոչ մեկիս անձնական «ճիշտը» կամ կարծիքը օրենքից բարձր չի։
Ես էլ շատ բաների հետ համաձայն չեմ։ Բայց օրենք կա, Սահմանադրություն կա, միջազգային համաձայնագրեր կան... Օրենքը խախտելը, թեկուզ ամենավեհ ու արդար նպատակներով, անթույլատրելի է, ու էդ ճանապարհը մեզ տանում է ոչ մի տեղ։
Երկրորդ․ ԱԺ պատգամավորը գործում է իր խղճի և համոզմունքների մտոք, ազատ է արտահայտել իր կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ, խոսել, գրել, հարցումներ անել և այլն։ Էդ էլ է օրենքով, ի դեպ։
Ես էդպես էլ անում եմ ու անելու եմ։ Գործել եմ ու գործելու եմ իմ խղճով ու համոզմունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության շահերի։ Անկախ նրանից՝ ում է դա դուր գալիս, ում ոչ։ Ոնց աշխատել ու ապրել եմ, էդպես էլ շարունակելու եմ։
Երրորդ. Ամենահեշտ բանը պոպուլիզմի դիրքերից խոսելն ու ականջահաճո բաներ ասելն է։ Կամ կառավարող ուժի քայլերը քննադատելը։ Գիտե՞ք ինչ հեշտ ու հարմար գործ է։ Կամ կարևոր թեմաներով լռելը՝ գիտե՞ք ինչ ապահով է. ոչ մեկ քեզ չի քննադատում, էջդ ռիփորթ չի անում, ֆեյքերով հարձակվում վրադ...
Բայց երբ դու պատասխանատվություն ես կրում որոշումների հետևանքների համար, երբ վաղը քեզնից են պատասխան պահանջելու, չես կարող նման բան անել։ Պիտի ամեն քայլ անելու կամ չանելու ռիսկերը ծանրութեթև անես ու քաղաքացիներիդ հետ անկեղծ լինես։
Չորրորդ. Կան մարդիկ, որոնց հետ տարբեր հարցերում ռադիկալ տարբեր կարծիքներ ունենք, բայց նաև՝ մեկս մյուսի նկատմամբ մեծ հարգանք։ Ու կարող ենք թունդ բանավիճելով՝ ընկերություն անել։
Բայց կան նաև դեգեներատներ, որոնք իրենց կարծիքը չկիսող մարդուն համարում են թշնամի։
Խոսքս ուղղում եմ էդ անուղեղ դեգեներատներին։
Քաղաքացի դեգեներատնե՛ր,
Հասկանում եմ, որ կոմլեքսավորված եք ու ինքնահաստատվելու խնդիր ունեք։ Կամ ինչ-որ շահեր։ Կամ ինչ-որ մեկի կամակատարն եք։
Բայց եթե ըստ ձեզ, իմ կարծիքը ձերինից տարբերվելը ձեզ իրավունք է տալիս վիրավորել կամ սպառնալ, ուրեմն էդ մոտեցումը ինձ իրավունք է տալիս խորապես թքած ունենալ ձեր կարծիքի վրա։
Ֆեյսբուքում առյուծ կտրողներ, մի չարաշահեք էն հանգամանքը, որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ ինձ զուսպ եմ պահում, ու համարժեք չեմ պատասխանում։ Բայց հավատացեք՝ կարող եմ ոչ միայն համարժեք, այլ խիստ անհամարժեք։ Ախր շատերիդ իրական կյանքում գիտեմ՝ ձեր ապրածն էլ, ձեր դուխն էլ, ձեր արժեքներն էլ, իրական շահերն էլ։ Երկու կոպեկի համար ձեր ծնողներին էլ կծախեք, եկել եք բարոյականության դասե՞ր եք տալիս։ Փողոցում հանդիպեք, ամոթից ճամփեքդ կփոխեք...
Ով էլ իմ խոսքերի ու որոշումների մեջ հետին միտք է տեսնում, կհիշեցնեմ՝ «каждый все понимает по мере своей испорченности»:
Հա, ու երբեք ոչ մեկիդ թող չթվա, թե ինձնից շատ եք մտածում մեր երկրի համար։
Թերևս այսքանը: Լավ մնացեք
Չեմ սիրում բոլորիդ )
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից