Լրահոս

13.04.2010 16:32


Արմեն Պողոսյանը ևս միացավ ՀԱԿ ստորագրահավաքին

Արմեն Պողոսյանը ևս միացավ ՀԱԿ ստորագրահավաքին

Հայ ազգային կոնգրեսը դատական հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հայռուսգազարդ»-ի, որին կից ներկայացրել էր նաև գազի սակագնի թանկացման դեմ ուղղված ստորագրահավաքի տվյալները։

Նշենք, որ ապրիլի 6-ին հրավիրված հանրահավաքում ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հայտարարել էր, թե իրենց ստորագրահավաքին 7200 բաժանորդ է միացել։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինքը միացե՞լ է ՀԱԿ-ի ստորագրահավաքին, ասել է.

-Համարեք, որ այս պահից միացա այդ ստորագրահավաքին։ Բարոյապես մենք համամիտ ենք նրանց հետ։ Կարող եք ասել, որ արդեն միացել ենք։ Այս պահին փաստաթուղթ որտեղի՞ց ճարեմ, որ ստորագրեմ...

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը