Կարծիք

16.07.2019 15:50


Էս էլ նո՞ր Հյուսիս-Հարավ լվացքատուն է

Էս էլ նո՞ր Հյուսիս-Հարավ լվացքատուն է

ԲԼԵ՞Ֆ

Ուրեմն, Մարգարայից (Արմավիրի մարզ) մինչև Վրաստանի սահման ուղիղ գծով մոտ 130 կիլոմետր է: Տարածքային կառավարման նախարարությունը մի տեղեկատվություն է տարածել, ըստ որի սկսվել է այդ երկու կետերը կապող ճանապարհի վերանորոգումը: Մարգարան գտնվում է Թուրքիայի սահմանին՝ Արաքսի ափին: Շատ հետաքրքրեց, ասեցի մինչև վերջ կարդամ:

Ու ի՜նչ պարզվեց, աշխատանքներն ընթանում են էդ ճանապարհի համարյա կենտրոնում՝ Ապարանի տառերի պուրակին հարող տարածքում, այն էլ ՝փոսերի նորոգում ու էլի մի քանի անհասկանալի աշխատանքների թվարկում: Այ ձեր հոգուն մատաղ, միանգամից գրեիք, որ Թայչարոխ-Յուպիտեր (մոլորակ արեգակնային համակարգում) ճամփեն եք սարքում ու որոշել եք սկսել ձեր քուչի ասֆալտը կարկատելուց: Ավելի ազնիվ չէր լինի՞:

Էս էլ նո՞ր Հյուսիս-Հարավ լվացքատուն է:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը