Կարծիք

16.07.2019 14:50


Անհրաժեշտ է պսիխոանալիտիկ հիմնարար ուսումնասիրության ենթարկել վարչապետի հոգեկան կառուցվածը

Անհրաժեշտ է պսիխոանալիտիկ հիմնարար ուսումնասիրության ենթարկել վարչապետի հոգեկան կառուցվածը

Անհրաժեշտ է պսիխոանալիտիկ հիմնարար ուսումնասիրության ենթարկել վարչապետի հոգեկան կառուցվածը: Երկատվածության ինչ-որ արտասովոր սինդրոմ կա նրա մոտ, որը խանգարում է պետության և հասարակության ընդհանրական ընկալմանը:

Արտասովոր է, քանի որ խոսքը գնում է պետության, այլ ոչ առանձին ինչ-որ սոցիալական խմբի ղեկավարի մասին: Սևեր-սպիտակներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ, դավադիրներ-ոչ դավադիրներ, կոռուպցիոն համակարգի մնացորդներ-հպարտ քաղաքացիներ, արժանավորներ-անարժաններ:

Հիմա էլ ցանկին գումարել է տաղանդավոր-անտաղանդը ու որոշել է Հայաստանը դարձնի դրախտ տաղանդավորների համար: Իսկ աննարժանները` սևերը, հակահեղափոխականերն ու դավադիրները, կոռուպցիայի մնացորդներն ու անտաղանդները ստիպված պետք է լինեն բավարարվելու դժոխքի կրակների արձակած տաքությամբ: Պետք չէ մոռանալ նաև մերիտոկրատիայի մասին, և որ վարչապետը սեփական կառավարությունն է համարում հենց արժանավորների կառավարություն` մոռանալով, որ իրենից էլ 2 հատ կա` ընդդիմադիր Նիկոլ, ով բարձրաձայնում էր իրական խնդիրները և վարչապետ Նիկոլ, ով քողարկում է բոլոր հիմնախմնդիրները:

Դե իսկ ինդուստրալիզացիայի պահը լեզվի հերթական ճռիկն է:

66780963_2095750627392761_5328059496516288512_n

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը