Լրահոս

13.04.2010 16:07


Էրդողան. «Թուրքիան պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները»

Թուրքական «Sabah» օրաթերթը տեղեկացնում է, որ Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը, հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն առայժմ պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները:

«Առայժմ արձանագրությունների վավերացման համար խորհրդարանում բացակայում է անհրաժեշտ քաղաքական միջավայրը: Նման պայմաններում, երբ Միացյալ Նահանգների և Շվեդիայի խորհրդարանները հաջորդաբար ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերվելու դեպքում կտապալվեն: Ներկա պահին անհրաժեշտ մթնոլորտ ձևավորված չէ»,- հայտարարել է նա:

 

Այս խորագրի վերջին նյութերը