Կարծիք

16.07.2019 11:45


Մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ

Մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ

Հարգելի իշխանություն, Հայաստանի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ, ինչպես մի քանի անգամ հայտարարել եմ, եթե ձեզ շատ է պետք, հրապարակային խնդրեք, կմտածեմ դիմում գրելու և աշխատանքից ազատվելու մասին: Արժե՞ր որ նախորդ նիստին ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման երեք անգամ քվեարկության դրված ու մերժված հարցը նորից տանեիք հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով, ծածկադմփոց անելով, առանց քննարկման, և վերջապես՝ արժե՞ր ԵՊՀ 100-ամյակին քայլել Համալսարանի կանոնադրության վրայով՝ պետական հոբելյանական հանձնաժողով ձևավորելու փոխարեն այդպես շնորհավորելով Մայր բուհի 100-ամյակը:

Անկեղծ ասած, վերջին շրջանում զուտ միայն սպորտային հետաքրքրությունից ելնելով՝ ցանկանում էի հասկանալ՝ մինչև ո՞ւր եք պատրաստ իջնել ու մանրանալ: Ցանկանում էի հասկանալ՝ ինչքա՞ն եք շարունակելու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին և ռեկտորի պաշտոնակատարին օգտագործել՝ որպես ձեր քաղաքական մանրումիջին հաշվեհարդարների գործիք՝ համալսարանական միջավայրում ներարկելով 1930-ականների սովետական գարշահոտությունը:

Հիմա հասկանում եմ և ֆիքսում, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական։

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը