Կարծիք

16.07.2019 11:00


Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը չի պատկերացնում, թե ինչ իմպրեսիոնիստական իրավունք է ձևավորվում Հայաստանում

Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը չի պատկերացնում, թե ինչ իմպրեսիոնիստական իրավունք է ձևավորվում Հայաստանում

Քաղաքական մեծամասնություն ներկայացնող ֆրակցիայի պատգամավորը մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ դարակազմիկ միտք է հայտնում, թե նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակ է Հայաստանում։

Իհարկե, պատգամավորը միանշանակ իրավացի է իր մի քանի ամսական խորհրդարանականի պատկերացումների սահմաններում, իսկ Վենետիկի հանձնաժողովի կամ որ նույնն է՝ եվրոպական մարմինների իրավական պատկերացումները արդարադատության, դատական համակարգի, նրա անկախության եւ հարակից հարցերի վերաբերյալ ձեւավորվել է դարերի ընթացքում։

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX-ը մի անգամ Փարիզի դատարանի նախագահին է դիմում՝ ինչ-որ հարցով...
Դատարանից Ֆրանսիայի թագավորին պատասխանում են, որ «Դատարանը ծառայություններ չի մատուցում,
Դատարանը վերդիկտներ է արձակում»։

Լյուդովիկոս IX-ը, ով հետագայում նաեւ սրբադասվեց, ի թիվս այլի, հայտնի է նաեւ որպես ֆրանսիական դատական համակարգի լուրջ ռեֆորմատոր եւ նրա ընդունած օրենքներով թույլատրվեց նաեւ տեղական դատարանների վճիռների բողոքարկումը՝ Արքայական կամ Վճռաբեկ դատարան։
Դա Ֆրանսիայում՝ 13-րդ դարում, իսկ 21-րդ դարում․․․
Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը չի պատկերացնում, ավելին՝ չի էլ կարող պատկերացնել, թե ինչ իմպրեսիոնիստական իրավունք է ձեւավորվում Հայաստանում։

Շահեն Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը