Լրահոս

16.07.2019 10:40


Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հուլիսի 15-ին՝ ժամը 20:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լ.Շ.-ի (ծնված 1942 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը