Կարծիք

15.07.2019 21:50


Քաղաքապետ ջան, պրոբլեմներդ իմ՝ երևանցուս վրա մի բարդիր

Քաղաքապետ ջան, պրոբլեմներդ իմ՝ երևանցուս վրա մի բարդիր

Քաղաքապետ ջան, իմ՝ երևանցուս հետ, Սանիթեքը շանտաժի լեզվով չի խոսել, չի խոսում և չի կարող խոսել: Աղբահանության գումարն ինձանից Դու ես տանում հարգելիս, որ աղբը ժամանակին հավաքես: Թե այդ գործն ինքդ ես անում, թե «աութսորս» ես անում, թե Սանիթեքն է անում, թե ՆԱՍԱն է անում, դա արդեն քո խնդիրն է, բայց աղբահանությունը պարտավոր ես կազմակերպել, որովհետև դա քո անմիջական պարտականությունն է և դրա համար ես քեզ ՎՃԱՐԵԼ եմ:

Խնդրանք, պրոբլեմներդ իմ՝ երևանցուս վրա մի բարդիր: Եթե քեզ շանտաժ են անում, ապա դիմիր իրավապահներին կամ մի ուրիշ ձևով հարցերդ լուծիր, բայց մեզ՝ երևանցիներիս, խնդիրներիդ մեջ մի ներքաշիր, ոչ ժամանակ ունենք, ոչ էլ հավես:

66737241_10157448888843197_6152489305185976320_n

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը