Եկեղեցում տղամարդու՝ տեր և կնոջ՝ հնազանդ հռչակելը սրանք կարող են որակել կնոջ իրավունքների ոտնահարում
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կողմնակիցները սկսել են իրար հերթ չտալով, միգուցե նոր դրամաշնորհներ ստանալու նպատակով, խոսել դրա վավերացման անհրաժեշտության մասին:
Ասել ու ասում եմ՝ այդ խայտառակ կոնվենցիայի վավերացումը ուղիղ հարված է մեր ազգային ու հոգևոր արժեքներին: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի ու Չեխիայի նման երկրները դա չեն վավերացրել:
Հատկանշական է, որ Բոլթոնը Փաշինյանի լռության պայմաններում առաջարկում էր մեզ հրաժարվել պատմական կաղապարներից, ապա այս կոնվենցիայում խոսվում է կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային կանոնների փոփոխման անհրաժեշտության մասին, որոնք հիմնված են ազգային ավանդույթների և սովորույթների վրա: Այսինքն շատ հնարավոր է՝ եկեղեցում տղամարդու` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն: Թան էլ չէ, փրթած մածուն...

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից