Կարծիք

15.07.2019 15:00


Ի՜նչ լավ է, այնուամենայնիվ, որ անապատում չենք ապրում

Ի՜նչ լավ է, այնուամենայնիվ, որ անապատում չենք ապրում

Պարզվում է` «հին աշխարհը», ի դեմս եվրոպական կառույցների, չի պատրաստվում «ադապտացվել» Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեի օրինակով ինքն իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած «Նոր Հայաստանի» խաղի կանոններին եւ անմռունչ հետեւել, թե ինչպես են մեկը մյուսի հետեւից ոչնչացվում տասնամյակների ընթացքում կայացած՝ թեկուզեւ ոչ կատարյալ, բայց գործող ինստիտուցիոնալ կառույցները, որոնք, լավ թե վատ, կարգավորում էին մեր հանրային կյանքը, դո՞ւր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՞ չէ։
Դաշնակից Ռուսաստանի մասին արդեն չենք խոսում. ռուս գործընկերները տարբեր (այդ թվում` պաշտոնապես եւ փորձագիտական) մակարդակներով վաղուց են ցույց տվել, եւ ոչ մեկ անգամ` ինչ են մտածում Հայաստանում մոլեգնող «թավշյա խելացնորության» մասին։
Փառք Աստծո, որ մենք, այդուհանդերձ, մենակ չենք Փաշինյանի ու իր ջոկատի քաղաքական եւ իրավական անմեղսունակության սրացումների հետ։
Միջազգային կազմակերպությունները, որոնց անդամակցում ենք, որոնց առջեւ պարտավորություններ ենք ստանձնել, ի վերջո, ունեն սկզբունքներ` կարմիր գծեր, որոնց վրայով պատրաստ չեն անցնել, անգամ եթե աշխարհաքաղաքական շահերն այլ բան են թելադրում։
Թե չէ սրանք գլխներիս այնպիսի՜ «ժողովրդավարություն» կսարքեին, որ 100 տարի տակից դուրս չէինք գա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը