Կարծիք

15.07.2019 12:00


Ո՞վ է միջազգային հարթության մեջ սատարում ՀՀ թավշյա իշխանություններին

Ո՞վ է միջազգային հարթության մեջ սատարում ՀՀ թավշյա իշխանություններին

Եվ ուրեմն, ո՞վ է միջազգային հարթության մեջ սատարում ՀՀ թավշյա իշխանություններին:

Ռուսաստա՞նը: Իհարկե, ոչ: Ելնելով դարավոր բարեկամությունից և ռազմավարական համագործակցությունից՝ Մոսկվան բավականին դիվանագիտական և նուրբ դիրքորոշում է որդեգրել փաշինյանական համակարգի նկատմամբ՝ միաժամանակ որոշ դրվագներում չթաքցնելով սեփական քամահրական վերաբերմունքը Նիկոլին և նրա թիմին: Վերջիններս ռուսների աչքում կոմիկների մի հավաքածու են, որոնց հեռանալուց հետո Ռուսաստանում հոգու խորքում հաստատ թեթևացած շունչ են քաշելու՝ հույս ունենալով գործ ունենալ շատ ավելի ադեկվատ և կոմպետենտ իշխանության հետ:

ԱՄՆ-ը՞: Ամերիկան, իհարկե, բոլթոնյան կեղտոտ շերեփով մտնում է ամեն տեղ՝ էլ ավելի խառնելու և ռուսական ազգեցությունից դուրս բերելու նպատակով, իսկ մեր իշխանական-պետական ներկայիս համակարգը բավականին նպաստավոր միջավայր է կեղտոտ շերեփների բազմացման համար: Բայց որքանով է ԱՄՆ-ը՝ որպես պետություն, սատարում Փաշինյանին, դժվար է ասել: Ազատություն ռադիոկայանի ընդգծված քարոզչական աշխատանքները որոշակի պատկերացում տալիս են այդ հարցի մասին, բայց այն սպասելիքները, որ ունի Ամերիկան Նիկոլից՝ դեռևս օդի մեջ կախված են: Վերջիվերջո, ԱՄՆ-ը հասկանալու է, որ Հայաստանի «հեղափոխական փրկիչը» ամենևին էլ այն մարդը չէ, ինչպիսին իրենց է ներկայացել, և ձեռք են քաշելու նրանից:

Եվրոպա՞ն: Գուցե Եվրոպա՞ն է սատարում փաշինյանական լակոտակրատիային, որն իրականում հհշ-ի ռեինկարնացիան է: ԵՄ-ում, բնականաբար, ձգտում են պահպանել օբյեկտիվիզմի սկզբունքները, և եթե որոշ հարցերում նրանք ուտում են ժողովրդավարության մասին Նիկոլի կտերն ու հեքիաթները՝ անկեղծորեն կամ իրենց միամիտի տեղ դրած, ապա դատավորներին վեթթինգի ենթարկելու հարցում հաստատ այդ հեքիաթները չեն հանդուրժելու, ինչպես ցույց տվեց այսօրվա լրահոսը:

Նիկոլը այսօր մենակ է՝ Ջորջ Սորոսի ուրվականի ներքո:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը