Վենետիկի հանձնաժողովը զեկույց է հրապարակել ՀՀ-ում տեղի ունեցած երկու իրադարձության (դատարանները շրջափակելու և վեթթինգ անելու և Վահե Գրիգորյանի ինքնահռչակվելու մասին) վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը շատ կոնկրետ ֆիքսել է` 1. Դատարանները շրջափակելը հակասել է ՀՀ սահմանադրությանը, իսկ համընդհանուր վեթթինգ իրականացնելու կարիք Հայաստանում չկա: Հետաքրքիր է, որ զեկույցում ասվում է, որ վեթթինգ չանելու վերաբերյալ համաձայնություն ունեն ՀՀ իշխանությունների հետ, ինչի մասին մենք իրենցից ենք իմանում: 2. Վահե Գրիգորյանը պետք է հանգիստ նստի տեղը, քանի որ իր ասածը խելագարություն է, և գոյություն ունի Սահմանադրության 213 հոդված, որը շատ կոնկրետ սահմանում է վերոգրյալը: Հա ու Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ ԱԺ-ն Վահեի գրած զառանցանքը դրական է գնահատել: Փաստորեն, Բուքիքիոյին չեն ասել, որ մեր ԱԺ-ն արդեն գրեթե մեկ տարի կապ չունի օրենսդիր իշխանության գործառույթների և տրամաբանության հետ, այլապես հաստատ չէր զարմանա: Հ.Գ. Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի թիմի համար պետք է սթափեցնող ապտակ լինի, բայց խիստ կասկածում եմ, որ այդպես կլինի. կարդացե՛ք, թե ՀԺ-ն ինչ վերնագրով ու համատեքստով է դրել նյութն ու տարածում:
Դաստիարակչական ապտակ Վենետիկի հանձնաժողովից
Վենետիկի հանձնաժողովը զեկույց է հրապարակել ՀՀ-ում տեղի ունեցած երկու իրադարձության (դատարանները շրջափակելու և վեթթինգ անելու և Վահե Գրիգորյանի ինքնահռչակվելու մասին) վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը շատ կոնկրետ ֆիքսել է`
1. Դատարանները շրջափակելը հակասել է ՀՀ սահմանադրությանը, իսկ համընդհանուր վեթթինգ իրականացնելու կարիք Հայաստանում չկա: Հետաքրքիր է, որ զեկույցում ասվում է, որ վեթթինգ չանելու վերաբերյալ համաձայնություն ունեն ՀՀ իշխանությունների հետ, ինչի մասին մենք իրենցից ենք իմանում:
2. Վահե Գրիգորյանը պետք է հանգիստ նստի տեղը, քանի որ իր ասածը խելագարություն է, և գոյություն ունի Սահմանադրության 213 հոդված, որը շատ կոնկրետ սահմանում է վերոգրյալը: Հա ու Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ ԱԺ-ն Վահեի գրած զառանցանքը դրական է գնահատել: Փաստորեն, Բուքիքիոյին չեն ասել, որ մեր ԱԺ-ն արդեն գրեթե մեկ տարի կապ չունի օրենսդիր իշխանության գործառույթների և տրամաբանության հետ, այլապես հաստատ չէր զարմանա:
Հ.Գ. Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի թիմի համար պետք է սթափեցնող ապտակ լինի, բայց խիստ կասկածում եմ, որ այդպես կլինի. կարդացե՛ք, թե ՀԺ-ն ինչ վերնագրով ու համատեքստով է դրել նյութն ու տարածում:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից