Սերժ Սարգսյանի դեղին լողազգեստն ու վարչապետի մսուրային կեցվածքը մթագնեցին նույնիսկ Ֆրանսիական Մեծ Հեղափոխության կենտրոնական արարը՝ Բաստիլի գրավումը։ Հենց 1789 թվականի հուլիսի 14֊ին էլ գրավվեց Բաստիլն, ու երբ արքան՝ Լուի 16֊րդը, հայտարարեց, որ տեղի ունեցածն ապստամբություն է, նրան միայն պատասխանեցին, ֊«Ո՛չ պարո՛ն, սա հեղափոխություն է»։ Այսպես ավարտվեց աբսոլյուտիզմն, իսկ թե ինչ էր կատարվում դրանից հետո տասնամյակներ շարունակ, հրաշալի բանաձևել է Չինաստանի վարչապետ Չժոու Էնլայը հեղափոխության 200֊ամյակի առթիվ տրված հարցին, թե ի՞նչ կարող է նա ասել Ֆրանսիական Հեղափոխության մասին պատասխանելով՝ «Դրա մասին դեռ վաղ է դատողություններ անել»։
Գուցե հեղափոխություններն էլ ժամանակին զարգացման յուրատեսակ լոկոմոտիվներ էին, բայց հեղափոխությունները, այլ ոչ թե քաոսը, որ մի քանի պետականախույս կամակատար հեղափոխություն է անվանում... Ֆրանսիացիները բավականին թանկ են վճարել պետականության հետ խաղ անելու համար. պատահական չէ, որ ներկայիս Ֆրանսիան իրենց հինգերորդ հանրապետությունն է, իսկ մենք ունե՞նք այդքան ներուժ, ո՛չ, մեր պարագայում անմիջապես գիտակցելու ու ունեցածն արժեվորելու անհրաժեշտությունը պայմանավորված է լինելիության պայքարով...
Օրակարգերը շատ են՝ կեղծ, անորակ, երկրորդական, միտումնավոր ներմուծված, բայց այսօր, առավել քան երբևէ, մեր օրակարգը պետք է հագեցած լինի պետականության ու ազգային իդենտիֆիկացիայի պահպանման խնդրով. քանի դեռ պետականամետ միտքը չի ներարկվել մեր հասարակության ամեն անհատի ուղեղ՝ որպես իմպերատիվ գաղափար, մենք մնալու ենք կործանման մատնված։ Եկեք չմխիթարվենք, որ դարերով կորսված ենք եղել պետականությունից, հակառակը՝ լցվենք դրա արժեքի գիտակցմամբ ու լծվենք դրա կայացման ու հզորացման սրբագույն գործին։
***
Իսկ ի՞նչ ենք ակնկալում հասարակություն կոչված մի զանգվածից, որ մի ամբողջ օր պատրաստ է քննարկել էքս նախագահի լողազգեստը։
Արցախն ու վերալակային դիվանագիտությունը, Ֆեմիդան ու զանգովի արդարադատությունը, պոպուլիզմն ու սոցիալ֊տնտեսական իմպոտենցիան, ազգային դիմագիծն ու Ստամբուլյան Կոնվենցիան և մնացյալ պետականաքանդ ամենը ձեզ ի՞նչ՝ Սերժ Սարգսյանը լողավազան գնա, Նիկոլը՝ մանկապարտեզ, Սարգսյան Արմենը պաղպաղակ ուտի, հերիք է ձեզ. ի՜նչ հայրենիք, ի՜նչ պետություն...
Խայտառակվելով՝ գահավիժում ենք ամեն ասպեկտում, և քանի դեռ ունակ չենք ձևավորել իրական ու առաջնային կարևորությունների համատեքստում կառուցված օրակարգ, ինքներս մեր իսկ ձեռքով ասպատակելու ենք մեր իսկ պետությունը, հետո էլ ասենք, թե բա՝ ծովից ծով էինք, ծախեցի՜ն, թալանեցի՜ն, ավերեցի՜ն՝ առանց հասկանալու, որ մենք ենք միակ մեղավորն ու պատասխանատուն ամեն կորուսյալի՝ ազգային֊պետական սուիցիդի...
Հ.Գ. Հասարակական կենդանու մեջ անհատականություն է պետք դաստիարակել։
Սերժ Սարգսյանի դեղին լողազգեստն ու վարչապետի մսուրային կեցվածքը մթագնեցին Բաստիլի գրավումը

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից